Coldplay խմբի նոր ալբոմում երգելու է նաև Օբաման
ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի երգը կօգտագործվի բրիտանական Coldplay խմբի նոր ալբոմում: Այս մասին գրում է Լենտա.ռու կայքը:
Խումբը հատուկ թույլտվություն է ստացել Սպիտակ տնից օգտագործելու Օբամայի կատարմամբ Amazing Grace հոգևոր երգն իրենց կոմպոզիցիաներից մեկում:
Թույլտվություն են ստացել նաև Չարլսթոն քաղաքի եկեղեցուց, որտեղ Օբաման կատարել է այդ երգը այս տարվա հունիսի 17-ին եկեղեցու վրա հարձակման հետևանքով զոհվածների հուղարկավորության արարողությանը:
Հաղորդվում է, որ Սպիտակ տան թույլտվությունը բացառության կարգով է տրվել խմբին՝ հաշվի առնելով, որ նախագահը այդ խմբի մեծ երկրպագուն է:
«Մենք որոշել ենք օգտագործել ԱՄՆ նախագահի երգից մի պատառիկ, քանի որ այն պատմական նշանակություն ունի, բացի դա սա հոգևոր հիմն է այն մասին, թե ինչպես է մարդը կորցնում և վերագտնում իրեն»,- ասել են խմբի անդամները:
Coldplay խմբի «A Head Full Of Dreams» ալբոմը լույս է տեսնելու դեկտեմբերի 4-ին: Ալբոմի ձայնագրությանը մասնակցել են Բեյոնսեն, Գվինեթ Փելթրոուն, Նոել Գալահերը: