Հասարակություն 17:15 04/02/2022 Հայաստան

Դավիթ Սարապյան՝ Դևի ծննդյան օրն է

Ազատագրական շարժման գործիչ, գրող Դավիթ Սարապյան՝ Դևի ծննդյան օրն է. նա կդառնար 56 տարեկան։ 

Դավիթ Սարապյանը ծնվել է 1966 Երևանում,  ճարտարապետի ընտանիքում։ Հայրը՝ Էդուարդ Սարապյանը, Երևանի գլխավոր ճարտարապետն էր, մայրը՝ Էմմա Սարապյանը, ականավոր գիտնական։ Ձերժինսկու անվան միջնակարգ դպրոցն ավարտելուց հետո ընդունվել է Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտի կիբեռնետիկայի ֆակուլտետը։

1984 թվականի մայիսին մեկնել է խորհրդային բանակ, ծառայել Բայկոնուրի զորամասում, ապա՝ Խմելնիցկու մարզում։ 1985 թվականի հոկտեմբերին նրան դատապարտել են 4 տարվա ազատազրկման ազգամիջյան կոնֆլիկտի համար։ Բանտից դուրս գալուց հետո ինստիտուտ չի վերադարձել։ Զբաղվել է կինոյով, Գենադի Մելքումյանի մոտ աշխատել է որպես ռեժիսորի ընթերակա:



1990 թվականին մեկնել է ռազմաճակատ, առաջապահ գիծ, ընդունվել հրամանատար Լեոնիդ Ազգալդյանի «Անկախության բանակի» շարքերը, հետագայում «Մեծն Տիգրան» աշխարհազորայինների գնդում մասնակցել է Շահումյանի շրջանի Բուզլուխ, Մանաշիդ, Ղարաչինար, Սարիսու, Էրքեջ գյուղերի ինքնապաշտպանական մարտերին։ Դավիթը մշտապես հայտնվում էր ամենադժվարին տեղերում՝ առաջապահ դիրքերում`  բոլորին վարակելով իր քաջությամբ ու վճռականությամբ: Հայ ռազմիկի ուժը թշնամու վրա սարսափ էր տարածում և պատահական չէ, որ ադրբեջանցիները նրան անվանում էին «Ահեղ Դև»: Դևը հաճախ խորամանկությամբ ու հմտությամբ թշնամու մոտ բազմաքանակ զորքի տպավորություն էր ստեղծում և ստիպում նրան խուճապահար նահանջել:

1991 թվականի հոկտեմբերի 30-ին գեներալ Արկադի Տեր-Թադևոսյանի (Կոմանդոս) հրամանատարության ներքո մասնակցել է Հադրութի շրջանի Տող գյուղի ազատագրմանը։ 

1991-ին ադրբեջանցիները Դավթի պապենական տունը Հադրութի շրջանի Տող գյուղում շտաբի էին վերածել: Պատմում են, որ հայկական կողմի ծրագրած գործողության օրը՝ հոկտեմբերի 30-ին, երբ մութն ընկել էր, Դավիթը մոտեցել էր պապի տանը, որը միակ լուսավորվածն էր: Արդբեջանցիներն այդտեղ խնջույք էին կազմակերպել: Բակից կանչել էր ՕՄՕՆ-ականների պետին, և երբ վերջինս հայտնվել էր, նռնակներով տրցակը շպրտել էր վրան՝ գոռալով «բռնի՛ր»: Պայթունից տունը փլվել էր, այնուհետ սկսվել էր հայկական կողմի կենտրոնացած գրոհը (https://hetq.am/hy/article/65391):

Դավիթը զոհվել է Շահումյանի շրջանի Թոդան գյուղի համար մղվող մարտում 1991 թվականի դեկտեմբերի 10-ին։ Դևի աճյունն ամփոփված է Երևանի Եռաբլուր զինվորական պանթեոնում։

Դևը գրել է «300 վայրկյան» վիպակը, որը հետո վերածել է սցենարի։ «300 վայրկյան»-ն արժանացել է կինոգործիչների բարձր գնահատականին, իսկ Օդեսայի կինոստուդիան հաստատել է այն նկարահանման։ Հեղինակ է մի շարք պատմվածքների, համակարգչային խաղի համար գրված «Վարազդատ արքա» սցենարի, որը հետագայում Լոնդոնում արժանացել է հատուկ մրցանակի:

«Դավիթ Սարապյանը մեր հաղթանակի սյուներից է, մեր ազգի տաճարի անկյունաքարերից մեկը։ Դեռ կարող էր շատ հաղթանակների հասնել, շատ բարձունքներ նվաճել, բայց, ավաղ։ Նրա հերոսական մահն ավելի բարձրացրեց Դավթի լուսավոր կերպարը, որ կրում եմ իմ մեջ…»,-  ազգային-արցախյան պատերազմի ազատամարտիկ, ազատագրական շարժման գործիչ, գրող Դավիթ Սարապյանի՝  Դևի մասին ասել է Արցախի թեմի առաջնորդ Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանը:

Դավիթ Սարապյան «Դև» Davit Sarapyan - Dev ֆեյսբուքյան էջից.

«Երկիրդ, Դավի՛թ, դեռ կարողանում է ուրախանալ իր զավակների օրհնյալ ծնունդներով։ Երկիրդ, Դավի՛թ, դեռ կա։ Չկա արդարությունը, որը պատմություն գրելու քո թանաքն էր, իրերը շտկելու քո հավատամքը։ Հիշեցրո՛ւ լուսեղեն բարձրից արդարության մասին, ու  Երկիրդ կշտկի մեջքը։ Քո օրհնյալ ծնունդը այսօր նշելու են ոչ միայն քեզ ճանաչողները, այլև մի ամբողջ նոր սերունդ՝ քո անվան դպրոցի սաները։ Երկիրդ արդարություն է հաստատելու։

Հատված Էվելինա Մելքումյանի  «Մեր օրերի Դավիթը» գրքից.

Ծնվեց Դավիթ երևույթը

Դավիթը ծնվել է 1966 թվականի փետրվարի 4-ին: Ձմեռային այդ ցուրտ օրն ամենաերջանիկն ու նշանակալին դարձավ նրա ճանաչված ծնողներիª ճարտարապետ Էդուարդ Սարապյանի և մեր հանրապետությունում կիբեռնետիկայի բնագավառի առաջին կին գիտնական Էմմա Սարապյանի կյանքում: Ամուսիններն արդեն երիտասարդ չէին, իսկ Դավիթը շատ սպասված երեխա էր հատկապես մոր համար, քանի որ նրա առաջնեկն էր ու միակ որդին: Փոքրիկն անմիջապես տունը լցրեց լույսով ու խինդով: Նրան պաշտում էին: Դավիթը որքան մեծանում էր, ծնողներն այնքան ավելի ու ավելի էին հիանում նրանով, քանի որ հազվագյուտ խելացի և աշխույժ երեխա էր:
Կարծիք կա, որ ուշ ծնված երեխաները հիմնականում տաղանդավոր են լինում: Այդ առումով Դավիթը բացառություն չէր: Չորս տարեկանում նա արդեն վարժ կարդում էր՝ գրքերը կլանելով մեկը մյուսի հետևից: Սակայն ավելի վաղ Դավիթը տարվել էր նկարչությամբ: Նրան անչափ դուր էր գալիս այդ «զբաղմունքը». ժամերով սևեռված նկարում էր: Եվ ծնողները, տեսնելով տղայի ոգևորությունն ու սերը, դիմում են գեղարվեստի մանկական դպրոց:

Չնայած Դավիթի տարիքը փոքր էր, նրան, այնուամենայնիվ, ընդունում են դպրոց: Ուսուցիչը՝ հայտնի նկարիչ Էդուարդ Խառատյանը, հատուկ ուշադրությամբ էր հետևում վառ երևակայություն ունեցող տաղանդավոր տղային: Նրա գունագեղ ու դինամիկ նկարները հաճախ էին ցուցադրվում տարբեր ցուցահանդեսներում և, որպես կանոն, հատուկ ուշադրության էին արժանանում: Դավիթը յոթ տարեկանում լավագույն գեղարվեստական ստեղծագործության համար շահել է առաջին մրցանակ:

Հետաքրքրական է, որ դեռ փոքր տարիքից նրան առանձնապես հրապուրում էր ռազմական թեման: Տղան պատկերում էր ռազմի տեսարաններ, հաղթական դրոշներով ու շքանշաններով զարդարված տանկեր, ինքնաթիռներ, զինատեսակներ, շքերթներ: Առավել գրավիչ էին և ուշագրավ Դավիթի նկարած տարբեր ժամանակաշրջանների զինվորները: Զարմանալի է, որ տղային հաջողվում էր նրանց նկարել շարժման մեջ, տարբեր իրավիճակներում: Առանձնանում էին հատկապես այն նկարները, որտեղ պատկերում էր գերմանացի զինվորներին. նրանք շատ զվարճալի էին ու ծիծաղաշարժ:

Դավիթը մեծանում էր, և զուգահեռաբար ընդլայնվում էր նրա հետաքրքրությունների շրջանակը: Նրա հետ շփումը բոլորին և, իհարկե, առաջին հերթին ծնողներին, մեծ բավականություն էր պատճառում: Էդուարդ Սարապյանը տարիներ անց որդու մասին ասել է.

– Աշխարհ գալ և չիմանա՞լ ինչ է Դավիթ երևույթը, միևնույն է, թե աշխարհ չգալ»։ 

 



Աղբյուր` Panorama.am
Share |

Հարակից հրապարակումներ`

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

20:30
Թրամփի օրոք թուրք-ամերիկյան հարաբերություններում դրական շրջափուլ է կանխատեսվում
Վերջին օրերին թուրքական մամուլի հիմնական դիտարկման և քննարկման առարկան ԱՄՆ նորընտիր նախագահի օրոք թուրք-ամերիկյան հարաբերությունների ձևավորումն...
Աղբյուր` Panorama.am
20:16
Մենք կոչ ենք անում Ադրբեջանի իշխանություններին երաշխավորել թափանցիկ ընթացակարգ․ միջազգային արձագանքը՝ Բաքվի դատավարությունների մասին
ՀՅԴ Բյուրոյի Հայ դատի կենտրոնական գրասենյակը հայտարարություն է տարածել, որում ասվում է․ «ՀՅԴ Հայ դատի հանձնախմբերի ու գրասենյակների...
Աղբյուր` Panorama.am
20:02
Էրդողանը հայտարարել է ուկրաինական հակամարտության շուտափույթ կարգավորման անհրաժեշտության մասին
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է ուկրաինական հակամարտության շուտափույթ կարգավորման անհրաժեշտության մասին։ «Մենք...
Աղբյուր` Panorama.am
19:48
Ժամը 19:30-ի դրությամբ, Աշոցքի տարածաշրջանում թույլ ձյուն է տեղում
Հունվարի 20-ին՝ ժամը 19:30-ի դրությամբ, Աշոցքի տարածաշրջանում թույլ ձյուն է տեղում։ Այս մասին հայտնում են Ճանապարհային դեպարտամենտից։...
Աղբյուր` Panorama.am
19:35
Երևանում կկայանա Երևանի քաղաքապետի գավաթ բռնցքամարտի մեծահասակների մրցաշարը
Ապրիլի 14-ից 20-ը Երևանում կկայանա Երևանի քաղաքապետի գավաթ բռնցքամարտի մեծահասակների մրցաշարը, որն ընդգրկված է նաև EUBC օրացույցային պլանում:...
Աղբյուր` Panorama.am
19:23
Դոնալդ Թամփի երդմնակալության արարողությունն է
Վաշինգտոնում այս պային ընթանում է Դոնալդ Թրամփի երդմնակալության արարողություը։  Թրամփը երդվում է որպես ԱՄՆ նախագահ։ ...
Աղբյուր` Panorama.am
19:11
«Գրեթե 100 հրամանագիր». Ինչ է ծրագրում անել Թրամփը Սպիտակ տուն վերադառնալու օրը
Դոնալդ Թրամփը խոստացել է, որ իր պաշտոնավարման առաջին օրը «գլխապտույտ» է լինելու։ Երդմնակալության արարողությունից հետո, արդեն որպես...
Աղբյուր` Panorama.am
18:59
Իրանի ԱԳՆ. Գազայում հրադադարը նշանակում է Պաղեստինը ոչնչացնելու ծրագրի ավարտը
Գազայի հատվածում հրադադարը նշանակում է, որ Պաղեստինը ոչնչացնելու ծրագիրը դադարեցվել է։ ՌԻԱ Նովոստիի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է Իրանի ԱԳ...
Աղբյուր` Panorama.am
18:47
Քննարկվել է կրիպտոակտիվների ոլորտի կարգավորման օրենքի նախագիծը
Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել է կրիպտոակտիվների ոլորտի կարգավորմանն ուղղված օրենքի...
Աղբյուր` Panorama.am
18:33
«Վանաձոր» ՔԿՀ-ում ներնետված 7 բջջային հեռախոսները հայտնաբերվել են կալանավորված անձի խցում
Հունվարի 18-ին՝ ժամը 06:15-ի սահմաններում, ՀՀ ԱՆ «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկի պահակետերից մեկում ծառայությունն իրականացնող...
Աղբյուր` Panorama.am
18:20
Իրազեկում՝ կառուցապատման թույլտվությունների թվայնացման ժամկետների վերաբերյալ
2025 թվականի հունվարի 1-ից Հայաստանի ողջ տարածքում էլեկտրոնային եղանակով քաղաքաշինական փաստաթղթերի տրամադրման գործընթացով պայմանավորված՝...
Աղբյուր` Panorama.am
18:08
ԵԽ-ն կքննարկի Վրաստանի հարցը
Եվրախորհրդարանը (ԵԽ) հունվարի 21-ին կքննարկի Վրաստանի հարցը։ ԵԽ-ի օրակարգում կլինեն «Քաղաքական զարգացումները և շարունակվող...
Աղբյուր` Panorama.am
18:00
Նախորդ շաբաթվա ընթացքում արտակարգ դեպքերից տուժել է 94, զոհվել՝ 10 մարդ. ՆԳՆ փրկարար ծառայությունից
Հունվարի 13-19-ը ՆԳՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում գրանցվել է 489 դեպք, որից 164-ը՝ արտակարգ: ՆԳՆ փրկարար ծառայությունից...
Աղբյուր` Panorama.am
17:56
Լիբանանի նորընտիր նախագահը շնորհակալություն է հայտնել Արամ Առաջինին և հայ համայնքին
Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Առաջինը 18 միաբան հայրերի հետ այցելել է նախագահական նստավայր՝  Լիբանանի հայ առաքելական  համայնքի...
Աղբյուր` Panorama.am
17:43
Ռուսաստանի ԱԳ-ն մանրամասներ է հայտնել Լավրով-Միրզոյան բանակցությունների մասին
Ռուսաստանի ԱԳ նախարարությունը մանրամասներ է հայտնել Հայաստանի ու Ռուսաստանի ԱԳ նախարարների՝ վաղը կայանալիք բանակցությունների մասին։...
Աղբյուր` Panorama.am
17:30
Սա դիտավորյա՞լ մոլորեցում է. Ընդդիմադիր պատգամավորը՝ ԿԳՄՍ փոխնախարարին
««Մշակութային օրենսդրության հիմունքների մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու կարևորությունը պայմանավորված է...
Աղբյուր` Panorama.am
17:26
Խոշոր հրդեհ Ձորաստան գյուղում
Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն հունվարի 19-ին, ժամը 19:00-ին ահազանգ է ստացվել, որ Սյունիքի մարզի Ձորաստան գյուղում այրվում է խոտածածկ...
Աղբյուր` Panorama.am
17:17
Իջևանի ու Սևքարի անտառտնտեսությունների անտառներում այնքան հատումներ են եղել, որ անտառները զբոսայգի են դարձել. Ոսկան Սարգսյան
Սևքարի և Իջևանի անտառտնտեսությունների տնօրենները ե՞րբ են կալանավորվելու։ Հարց է հնչեցնում տավուշցի լրագրող Ոսկան Սարգսյանն ու հիշեցնում օրեր...
Աղբյուր` Panorama.am
17:13
Դուք 7 քաղաքացիական և վարչական գործերով պատասխանող կողմ եք. Լիլիթ Գալստյանը՝ ՔՊ-ի ԲԴԽ թեկնածուին
«Դուք հավակնում եք ապաքաղաքական, խիստ անկողմնակալություն և անաչառություն ակնկալող պաշտոնի, սակայն ֆեյսբուքյան էջում առատորեն ներկա...
Աղբյուր` Panorama.am
16:41
Միրզոյանն ու Լավրովը հանդես կգան համատեղ մամուլի ասուլիսով
Հունվարի 21-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կգտնվի Մոսկվայում։
Աղբյուր` Panorama.am
16:17
Օդի ջերմաստիճանը 21-22-ի գիշերային ժամերին աստիճանաբար կնվազի 5-7 աստիճանով
Երևանում 20-ի ցերեկը, 21-25-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Մարզերում հունվարի 20-ի ցերեկը, 21-25-ին սպասվում է առանց...
Աղբյուր` Panorama.am
16:14
Ազատ գյուղի կացարանում հրդեհի գործի խորհրդավորությունն այն է, որ չկա մի անձ, որի տված ցուցմունքների մեջ հակասություններ չլինեն. Նորիկյան
Ազատ գյուղի կացարանում  հրդեհի գործի խորհրդավորությունն այն է, որ չկա մի անձ, որի տված ցուցմունքների մեջ հակասություններ չլինեն։ Այսօր...
Աղբյուր` Panorama.am
16:06
Դու մի ասա՝ էդ ...պուտանկեքը, հեսա պարզում եմ՝ ովքեր են. Խամոյանն ընթերցեց Ալեքսանդր Սիրունյանի գրառումը
«Ես ներողություն եմ խնդրում,մենք Ալեքսանդր Սիրունյանի՞ն ենք լսում, դուք Ալեքսանդր Սիրունյա՞նն եք»,-ԱԺ-ում Սիրունյանին դիմեց...
Աղբյուր` Panorama.am
16:00
Ինչպիսի՞ կլիմայական շեղումներ են դիտվել Հայաստանում 2024 թվականի ընթացքում
2024 թվականին տարեկան միջին ջերմաստիճանը Հայաստանում կազմել է 7․2 °C, որը նորմայից բարձր էր 1․7°C-ով։ Այն յոթերորդ տաք տարին էր, սկսած...
Աղբյուր` Panorama.am
15:45
Սույն անձը սոցցանցերում հայտնի է իր ամենավերջին փողոցային ձևակերպումներով, սա ՔՊ-ի լավագույն թեկնածուն է. Խամոյանը՝ Սիրունյանի մասին
Ազգային ժողովում քննարկվում է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության կողմից Բարձրագույն դատական խորհրդի անդամի պաշտոնում առաջադրված...
Աղբյուր` Panorama.am
15:39
Մհեր Սահակյանի մանդատը տրամադրվել է Արմինե Խերանյանին
ԿԸՀ որոշմամբ ԿԸՀ-ն ԱԺ պատգամավորի մանդատ է տրամադրել։ Հանձնաժողովի մամուլի ծառայությունից հայտնել են, որ ԿԸՀ-ն հունվարի 14-ին ստացել է...
Աղբյուր` Panorama.am
15:33
Մարտի 30-ին Փարաքար համայնքում արտահերթ ընտրություններ կանցկացվեն
Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հունվարի 20-ի արտահերթ նիստում 2025 թվականի մարտի 30-ը նշանակել է որպես Արմավիրի մարզի Փարաքար համայնքի...
Աղբյուր` Panorama.am
15:22
Արմինե Օհանյան. Ընտանիքը սկսել է նմանվել «Չախ չախ թագավորին»
«Հրապարակ»-ի խմբագիր Արմինե Օհանյանը գրում է. «Ինչքան մարդը կիրթ է ու դաստիարակված, այնքան համեստ է ու զուսպ։ Կիրթ մարդն,...
Աղբյուր` Panorama.am
15:15
37 ոստիկան ազատվել է աշխատանքից
2024 թվականի ընթացքում ՆԳ նախարարի և ոստիկանության պետ-ներքին գործերի նախարարի տեղակալի հրամաններով ոստիկանության 43 ծառայողի նկատմամբ կիրառվել...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

ԱԺ նիստը մեկնարկեց մեկ րոպե լռությամբ՝ ի հիշատակ պատգամավոր Մհեր Սահակյանի
10:40 20/01/2025

ԱԺ նիստը մեկնարկեց մեկ րոպե լռությամբ՝ ի հիշատակ պատգամավոր Մհեր Սահակյանի

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}