Վահագն Խաչատուրյանն արդեն իսկ խոստովանել է, որ լինելու է Փաշինյանի որոշումները դակող նախագահ. Ագնես Խամոյան
«Իհարկե, ընդդիմությունը չի կարող ձայն տալ Նիկոլ Փաշինյանի կամակատար նախագահի թեկնածուին, ով երկրորդ փուլով դառնալու է Հանրապետության նախագահ, ով արդեն իսկ հայտարարել է, խոստովանել է, որ լինելու է Նիկոլ Փաշինյանի որոշումները դակող նախագահ»,- ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Ագնեսա Խամոյանը։
Նա նշեց, որ ինչպես Նիկոլ Փաշինյանն էր ասել իր վերջին հարցազրույցի ժամանակ, կառավարության վերջին նիստի ժամանակ՝ ապահովում է իր իշխանական բուրգի ներդաշնակեցումը։
«Ըստ էության, հաշվի առնելով այն հանգամանքը, որ երկրորդ փուլով՝ ընդամենը 65 ձայնով կարողանալու են նախագահ կարգել Վահագն Խաչատուրյանին, հաջողվելու է ապահովել իր իշխանական բուրգի անխափան աշխատանքը»,- ասաց ընդդիմադիր պատգամավորը։
Ա.Խամոյանի խոսքով, Փաշինյանի իշխանությունում մեծանում է «Հայաստան» խմբակցության պատգամավոր Խաչատուր Սուքիասյանի իշխանությունը։
«Բոլորը գիտեն, թե ինչպիսի մեծ ազդեցություն ունի Խաչատուր Սուքիասյանը Վահագն Խաչատուրյանի վրա։
Ես չեմ անվանում նախագահի ընտրություն, այլ նշանակում, և այդ նշանակման մեջ մեծ դեր է խաղացել հենց Խաչատուր Սուքիասյանի գործոնը»,- ասաց Ա. Խամոյանը։
Հարակից հրապարակումներ`
- «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունները չեն մասնակցի Հանրապետության նախագահի ընտրությանը
- Վահագն Խաչատուրյանի անդամակցությունը ՀԱԿ-ին դադարեցվել է
- Խաչատուրյանն ասում է՝ նախագահի ինստիտուտը պետք է համաձայնության եզրեր գտնի, ոչ թե կոնֆլիկտներ ստեղծի
- Իմ թեկնածության առաջադրումը նշանակում է վեր կանգնել ամեն ինչից. Վահագն Խաչատուրյան
- ՔՊ-ն քննարկել է Վահագն Խաչատուրյանին ՀՀ նախագահի թեկնածու առաջադրելու հարցը
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան