04.02.2022. Կորոնավիրուսի 4192 նոր դեպք է գրանցվել, մահացել է 12 քաղաքացի
Հայաստանում փետրվարի 3-ին կատարվել է 8857 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 4192 նոր դեպք: Առողջապահության նախարարության հաղորդմամբ, մեկ օրում առողջացել է 2510 հիվանդ, մահվան 12 դեպք է արձանագրվել։ Մահացածներից 2-ը, ըստ առողջապահության նախարարության, ունեցել են կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով:
ԱՆ ներկայացրած տվյալներով, Հայաստանում փետրվարի 4-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 383 458 դեպք, որոնցից 346 224 առողջացած: Փաստացի բուժում է ստանում 27 614 պացիենտ:
Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսի հետևանքով մահվան 8075 դեպք է արձանագրվել: Մահվան ևս 1545 դեպք է գրանցվել, երբ պացիենտներն ունեցել են կորոնավիրուսային վարակ, սակայն, ըստ ԱՆ-ի, մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով:
Համավարակից ի վեր, ըստ պաշտոնական տվյալների, Հայաստանում մահացել է 9620 կորոնավիրուսով հիվանդ։
Ընդհանուր կատարվել է 2 762 988 թեստավորում։
Հարակից հրապարակումներ`
- 03.02.2022. Կորոնավիրուսի 4388 նոր դեպք է գրանցվել, մահացել է 8 քաղաքացի
- 02.02.2022. Կորոնավիրուսի 3956 նոր դեպք է գրանցվել, մահացել է 7 քաղաքացի
- 01.02.2022. Կորոնավիրուսի 3127 նոր դեպք է գրանցվել, մահացել է 5 քաղաքացի
- 31.01.2022. Կորոնավիրուսի 1362 նոր դեպք է գրանցվել, մահացել է 9 քաղաքացի
- 30.01.2022. Կորոնավիրուսի 2085 նոր դեպք է գրանցվել, մահացել է 9 քաղաքացի
- 29.01.2022. Մեկ օրում կորոնավիրուսով է հիվանդացել 2 594 մարդ
- 28.01.2022. Կորոնավիրուսի 3536 նոր դեպք է գրանցվել
- 27.01.2022. Կորոնավիրուսի 2556 նոր դեպք է գրանցվել, մահացել է 3 քաղաքացի
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին