Ադրբեջանի նախագահն ասել է, որ հայերը թունավորված են և նրանց թույնը գալիս է հիմնականում սփյուռքից. Արման Թաթոյան
«Այս զեկույցը հիմնված է պատերազմից անմիջապես հետո մեր ամենօրյա մոնիթորինգային աշխատանքների վրա, ուսումնասիրությունները կատարվել են հենց ադրբեջաներեն բնօրինակներից և մասնագիտական սկզբունքով, զեկույցում ամեն ինչ հիմնված է օբյեկտիվ ապացույցների վրա»,-հրավիրված ասուլիսում հայտնեց ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը՝ ներկայացնելով ադրբեջանական հայատյացության վերաբերյալ արտահերթ նոր զեկույց:
Նրա խոսքով՝ ադրբեջանական պետական ատելությամբ քարոզչությունը հիմնված է երկու հիմնարար հենասյուների՝ կրոնական և էթնիկ պատկանելիությունները վրա:
Արման Թաթոյանի ներկայացմամբ՝ Ադրբեջանի իշխանությունների կողմից ատելության է արժանաանում ոչ միայն Արցախի և Հայաստանի հետ կապված երևութներն, այլ առհասարական ողջ հայկականը:
«Ադրբեջանական իշխանությունները հատկապես թիրախավորում են սովորական մարդկանց, սա նշանակում է, որ այստեղ խոսքը գնում է ոչ այնքան մեր իշխանությունների քաղաքականության պետականության հանդեպ ատելության մասին, այլ նաև մարդկանց են թիրախավորում»,-ասաց ՀՀ ՄԻՊ-ը և կարդաց հրապարակումներից մեկը, որում ասվում է. «Հայերը բարբարոս ազգ են, գերեզմաններից փորում հանում էին մահացածների ոսկե ատամները, հալեցնում էին ու վաճառում»:
Արման Թաթոյանը նկատեց, որ Ադրբեջանում այնպիսի համեմամտություն են անում, որ հատուկ ատելություն առաջանա մարդկանց միջև և տեղեկացրեց, որ հայերին որակում են «շներ», «շակալներ», «հիվանդ հոգեբանություններ ունեցողներ», «հրեշներ» և այլն:
Տեղեկացնելով, որ ՄԻՊ-ի գրասենյակը փորձել է պարզել, թե «շներ» հասկացության աղբյուրը որտեղից է՝ Թաթոյանն ասաց, որ բառի բացատրությունը գտել են 1919 թվականի Պապովի հատուկ բառարանում, որտեղ բացատրվում է, որ «գավուր» բառը, որը որպես անհավատ է օգտագործվել, նաև շուն անվանակոչելու համար է օգտագործվել և թուրք ժողովրդի կողմից վիրավորանք է բոլոր այն անձանց նկատմամբ, որոնք իրենց հավատքի չեն:
«Վերջերս նաև նոր ուղղություն է ակտիվ շրջանառվում, որը վերաբերում է սփյուռքի հետ մեր հարաբերություններին և Ադրբեջանի նախագահն է հատուկ երկու ելույթի ժամանակ ասել է, որ հայերն թունավորված են և նրանց թույնը գալիս է հիմնականում սփյուռքից և, որ այդ հարցին նույնպես պետք է լուծում տրվի»,-հայտնեց Թաթոյանը:
ՄԻՊ-ի խոսքով՝ պատրաստված զեկույցն նաև այն մասին է, որ գոյություն ունի խոսքի և գործի ակնհայտ տարբերություն և եթե խոսքն ադրբեջանի իշխանությունների խաղաղասիրության մասին է, ապա ակնհայտ է, որ կան կեղծ մտադրություններ և շղարշ արտաքին աշխարհի համար:
«Ես մի քանի անգամ լսել եմ, որ մեր պաշտոնական անձինք պետական մարմինները խոսում են ադրբեջանական ատելություն պարունակող հռետորաբանության մասին: Ես ուզում եմ նշել, որ այն ոչ միայն և ոչ այնքան հռետորաբանություն է, որքան տարիներով կենսագործվող քաղաքականություն՝ կրթություն, մշակույթ, գիտություն, սպորտ բոլոր ոլորները, հետևաբա՝ր սխալ է ասել, որ ադրբեջնական իշխանությունը, կամ նախագահը պետք է դադարեցնեն հռետորաբանությունը»,-ասաց Թաթոյանը և հարց տվեց, որ եթե այդ հռետորաբանությունը մեկ ամսով դադարեցվեց՝ սերմանվող ատելությունը վերանալո՞ւ է:
Նա տեղեկացրեց, որ ուսումնասիրել են Ադրբեջանի դպրոցների դասագրքերը և նույնպես արձանագրել ատելության քարոզ, որն առկա է նաև մշակույթի ոլորտում։
«Ադրբեջանի ժողովրդական բանաստեղծ Ֆահիդ Ազիզը ոչ միայն սպանության կոչեր է արել, նաև ասել է, որ հայերը բացի քաոսից այլ բան չեն կարող ստեղծել, «անբարոյական ազգ են»,-տեղեկացրեց բանախոսը և շեշտեց, որ այդ ամենը խրարխուսվում է պետության մակարդակով:
Նա նաև հիշեցրեց, որ երկու ժողովուրդների միջև խաղաղության կոչեր արած «Անդերսոն» սրճարանի ադրբեջանցի տնօրենին ստիպել են փակել Բաքվում գտնվող սրճարանը և լքել երկիրը:
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան