Բաքուն դժգոհում է՝ Թբիլիսին չի վերադարձնում Գանձակի դարպասը
«Անցյալ տարի Վրաստան կատարած այցի օրակարգում էր Գյանջա (Գանձակի) դարպասը Ադրբեջանին վերադարձնելու հարցը»,-հայտարարել է Ադրբեջանի մշակույթի նախարար Անար Քերիմովը, գրում է «Ալիք մեդիան»։
Ըստ Քերիմովի՝ այցի ընթացքում այդ հարցը քննարկել են պետական համապատասխան կառույցների հետ։ Քեմիրովի խոսքով, Ադրբեջանի և Վրաստանի միջև գործում է միջպետական հանձնաժողով։
«Բանակցությունները հեշտ չեն»,- ասել է Քերիմովը՝ ընդգծելով, որ Գանձակի (Գյանջա) դարպասը վերադարձնելու հարցում վրացական կողմի դիրքորոշումը հասկանալու համար դիմել են Վրաստանի արտաքին գործերի նախարարություն, որտեղից էլ ասել են՝ դիմել մշակույթի նախարարություն։
Նշվում է, որ ըստ առկա պատմական աղբյուրների՝ Դեմետրիոս I թագավորը, որ թագավորել է (1125-1156 թթ․), 1138-1139 թվականներին արշավել է Գանձակ, գրավել քաղաքը՝ ի նշան հաղթանակի վերցրել նրա դարպասները և որպես ռազմական ավար տեղափոխել Գելաթի վանք։ Գելաթում մինչ օրս պահպանվել է վրացական գրությամբ հատվածը։ Այն համարվում է միջնադարյան արվեստի գործ։ Պատրաստված է չուգունից և երկաթից՝ պատված զարդանախշերով և նկարներով։
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները