Գերմանիան կունենա Թումո կենտրոնների և տուփերի ցանց
Այսօր Թումոն և գերմանական KfW զարգացման բանկը ստորագրեlլ են պայմանագիր, որի համաձայն Գերմանիայում` Թումո Բեռլինի հաջողված փորձառության հիմքով, կհիմնադրվի Թումո կենտրոնների և տուփերի ցանց։ Այս մասին տեղեկացնում են Թումո կենտրոնից։
«Թումո Երևանում կայացած ստորագրման արարողության ընթացքում, KfW-ի թվային ուղղության ղեկավար Մայքլ Շտրաուսը նշել է. «Թումո Բեռլինի բացումը առաջին և նշանավոր քայլն էր, որը հիասքանչ հնարավորություններ նվիրեց Բեռլինի պատանիներին: Այսօր ստորագրված պայմանագիրը մեծ առաջխաղացում է, քանի որ այս ծրագիրը հնարավորություն կտա տարածել Բեոլինի արդյունավետ փորձը ամբողջ Գերմանիայով»:
Ստորագրման արարողությանը ներկա էր Հայաստանում Գերմանիայի փոխդեսպան Կլաուս Վենդելբերգերը, Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնի ղեկավարությունը և KfW զարգացման բանկի ներկայացուցիչներ։
Թումոյի զարգացման գծով տնօրեն Բեկոր Փափազյանը նշել է՝ «KfW-ն մեր առաջին միջազգային գործընկերն է, որը որդեգրում է Թումոյի՝ որպես ազգային նախաձեռնություն տարածվելու կոնցեպտը։ Այն ունի մի շարք դրական կողմեր՝ ներառյալ ավելի բարձր արդյունավետությունը, ցածր ինքնարժեքը, և, ամենակարևորը, գալիք սերնդի նորարարների է՛լ ավելի մեծ թվի համար հասանելի լինելը երկրով մեկ»։
Բեռլինում ներկայումս գործող Թումո կենտրոնի բացման պատմությունը սկսվել է 2018-ին, երբ Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելն այցելեց Թումոյի գլխամասը Երևանում։ Թումո Բեռլինի պաշտոնական բացումը տեղի ունեցավ 2020-ի հունվարին՝ մեկնարկ տալով Թումոյի և KfW-ի համագործակցությանը։
Գերմանիայի գալիք կենտրոնները կհետևեն Թումո Բեռլինի փորձառությանը՝ 12-18 տարեկան պատանիներին առաջարկելով կրթություն 10 ոլորտներում, որոնք են ծրագրավորումը, երաժշտությունը, ռոբոտաշինությունը, անիմացիան, 3D մոդելավորումը, ֆիլմերի ստեղծումը, լուսանկարչությունը, խաղերի մշակումը, գրաֆիկական դիզայնն ու նկարչությունը։
Թումոյի՝ Ֆրանսիայում, Ռուսաստանում, Ալբանիայում, Ուկրաինայում և Լիբանանում գործող միջազգային ցանցը հաջորդիվ կհամալրվի կենտրոններով ԱՄՆ-ում և Պորտուգալիայում»,- նշվում է հաղորդագրությունում։
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին