Դավիթ Արղամանյանը երկրորդ անգամ մերժեց ինքնաբացարկի միջնորդությունը
Դատավոր Դավիթ Արղամանյանը կրկին մերժել է Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Բորիս Բախշիյանի պաշտպանների միջնորդությունը՝ ինքնաբացարկի վերաբերյալ։
Հիշեցնենք, որ այսօր Բախշիյանի պաշտպանները ինքնաբացարկի միջնորդություն են ներկայացրել Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Դավիթ Արղամանյանին ՝ հիմքում դնելով նրա քաղաքական հայացքները։
Բորիս Բախշիյանի պաշտպանները երեկ նույնպես միջնորդություն էին ներկայացրել Արղամանյանին ինքնաբացարկ հայտնելու մասին՝ հիմքում դնելով մակագրման ընթացքում օրենքով սահմանված կարգի խախտման հանգամանքը։ Այդ միջնորդությունը նույնպես մերժվել էր։
Դավիթ Արղամանյանը քննելու է Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի լիազորությունները կասեցված դատավոր Բորիս Բախշիյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու մասին ԱԱԾ քննիչի միջնորդությունը։
Հիշեցնենք՝ ՀՀ գլխավոր դատախազը ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտում քննվող քրեական գործի շրջանակներում, օրենքով սահմանված կարգով, ՀՀ ԲԴԽ-ին ներկայացրել է Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավոր Բորիս Բախշիյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելուն և նրան ազատությունից զրկելուն համաձայնություն տալու միջնորդություններ, որոնք ԲԴԽ-ի կողմից բավարարվել են։
Բորիս Բախշիյանն այն դատավորն է, ում որոշմամբ փոխվել էր «Սիսական» ջոկատի հրամանատար Աշոտ Մինասյանի՝ Աշոտ Երկաթի խափանման միջոց կալանքը, և նա ազատ էր արձակվել գրավի դիմաց։ Նրա որոշումներով գրավի դիմաց ազատ էին արձակել նաև Քաջարանի համայնքապետ Մանվել Փարամազյանը, Գորիսի փոխքաղաքապետ Մենուա Հովսեփյանը։
Երեկ լրագրողների հետ զրույցում դատավոր Բախշիյանն ասել էր. «Ես կարծում եմ, որ իմ նկատմամբ այժմ իրականացվող գործընթացները զուտ, բացառապես, ուղիղ միջամտություն է իմ՝ որպես դատավորի լիազորությունների իրականացմանը»։
Հարակից հրապարակումներ`
- Բախշիյանի պաշտպանները կրկին ինքնաբացարկի միջնորդություն են ներկայացրել Դավիթ Արղամանյանին՝ հիմքում դնելով նրա քաղաքական հայացքները
- Դավիթ Արղամանյանը կշարունակի քննել դատավոր Բախշիյանին կալանավորելու միջնորդությունը
- Բորիս Բախշիյանի դեմ որևէ մեկը ցուցմունք չի տվել. Պաշտպան
- Բախշիյան. Իմ նկատմամբ իրականացվող գործընթացները ուղիղ միջամտություն են իմ՝ դատավորի լիազորությունների իրականացմանը
- Սյունիքի դատավորներն ակնկալում են Բ. Բախշիյանի նկատմամբ իրականացվող քրեական հետապնդման գործընթացում օրինականության սկզբունքի պահպանում
- Երեմ Սարգսյան. 2 օր է ԲԴԽ-ԱԱԾ-գործակալական ցանց-Արղամանյան-դատախազություն օպերացիա է տեղի ունենում դատավոր Բախշիյանի գործով
- Պատժում են Բախշիյանին, սակայն պատժի իրական հասցեատերը արժանապատվություն ունեցող բոլոր դատավորներն են. Ղազինյան
- Դատավոր Բորիս Բախշիյանի լիազորությունները կասեցված են
- Դատավոր Բախշիյանի նկատմամբ կալանավորման միջնորդության վերաբերյալ նիստը՝ վաղը ժամը 18:00-ին
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան