Ղազախստանում անկարգություններից հետո ավելի քան 800 մարդ շարունակում է մնալ կալանքի տակ
Ղազախստանում հունվարյան անկարգություններից հետո քննվող քրեական գործերի շրջանակում դատարանների որոշմամբ ավելի քան 800 մարդ կալանավորված է։ Այս մասին ասել է Ղազախստանի գլխավոր դատախազության առաջին ծառայության ղեկավարի տեղակալ Ելդոս Կիլիմժանովը, փոխանցում է Ռիա Նովոստին։
«Փետրվարի 4-ի դրությամբ քննչական-օպերատիվ խմբերի վարույթում է գտնվում 2750 քրեական գործ, որոնցով 802 կասկածյալ դատարանի որոշմամբ գտնվում է կալանքի տակ»,- ուրբաթ օրը կայացած ճեպազրույցում ասել է նա։
Դատախազության ներկայացուցչի խոսքով՝ ձերբակալվածներից 113 մարդ սպանության, գողության, կողոպուտի համար քրեական անցյալ ունի։ Նրանց թվում կան արմատական կրոնական շարժումների կողմնակիցներ։
«91 անձի նկատմամբ իրականացվել են կանխարգելիչ միջոցառումներ, որոնք կապված չեն հասարակությունից խիստ մեկուսացման հետ»,- հավելել է Կիլիմժանովը։
Հարակից հրապարակումներ`
- Ղազախստանի կառավարությունն արգելել է բարձրացնել նախարարների ու պատգամավորների աշխատավարձը
- Ղազախստանը նախատեսում է Մոսկվայում ՀԱՊԿ-ին կից մշտական ներկայացուցչություն բացել
- Ղազախստանում ևս երկու բարձրաստիճան պաշտոնյա է ձերբակալվել
- Ղազախստանում հունվարյան դեպքերից հետո տուժել է 351 շինություն
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին