Զախարովան՝ Արցախում Բերձորի միջանցքի այլընտրանքային ճանապարհի կառուցման մասին
Փետրվարի 4-ի ավանդական ճեպազրույցի ժամանակ ՌԴ ԱԳՆ խոսնակ Մարիա Զախարովային հարցրել են, թե արդյո՞ք ճիշտ են այն պնդումները, որ Արցախը Հայաստանի հետ կապող Բերձորի միջանցքին որպես այլընտրանք կամրջի կառուցման նախաձեռնողը Ռուսաստանի Դաշնությունն է։
«Այս պահին ես տեղեկություն չունեմ այս հարցի վերաբերյալ։ Ես տեսել եմ հաղորդագրությունները, մենք այս թեման հսկողության տակ ենք պահելու։ Հենց որ որոշակի տվյալներ լինեն, կկիսվեմ ձեզ հետ։ Այս պահին դրանք չկան»,- ասել է Զախարովան։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան