Միջոցներ են ձեռնարկվելու դատավոր Ռուբիկ Մխիթարյանը պատասխանատվության ենթարկվի. Չարչյանի պաշտպան
Երևանի ընդհանուր իրավասության դատարանում, նախագահությամբ դատավոր Վահե Միսակյանի, «Հայաստան» խմբակցության պատգամավոր, պրոֆեսոր, «Իզմիրլյան» բժշկական կենտրոնի նախկին տնօրեն Արմեն Չարչյանի գործով դատական նիստը հետաձգվեց այն պատճառով, որ մեղադրող դատախազը չէր ներկայացել դատական նիստին։ Լրագրողների հետ զրույցում ասաց Ա. Չարչյանի պաշտպան Էրիկ Ալեքսանյանը։
«Դատարանը նրա բացակայությունը չհամարեց անհարգալից, քանի որ սխալմունք էր տեղի ունեցել»,- նշեց նա։
Հաջորդ նիստին արդեն կսկսվի բուն դատաքննության փուլը։
Հարցին՝ Ա.Չարչյանի կալանքն անհամատեղի է եղել առողջական վիճակի հետ, որը հիմնավորված է բժշկական փաստաթղթերով, այս առումով որոշումներ կայացնողներին պատասխանատվության ենթարկելու ուղղությամբ պաշտպանական կողմքը քայլեր ձեռնարկելո՞ւ է, պաշտպանն ասաց. «Արդեն իսկ ձեռնարկում է։ Մենք դեռևս 2021 թ. օգոստոսին, երբ վերաքննիչ քրեական դատարանը բեկանեց առաջին ատյանի դատարանի որոշումը Չարչյանի նկատմամբ գրավ կիրառելու վերաբերյալ, մենք դատական նիստի ժամանակ ասում էինք, որ բացի անձեռնմխելիության հանգամանքից, այն հիվանդությունը, որն ունի պարոն Չարչյանը, առերևույթ վկայում է այն մասին, որ համապատասխանում է կառավարության որոշմանը՝ հիվանդությունների ցանկին, որոնք անհամատեղելի են կալանավորման հետ։ Ասում էինք, որ չի կարող կալանավորվել Արմեն Չարչյանը։ Դատավոր Ռուբիկ Մխիթարյանը մեր փաստարկը համարեց անհիմն, չընդունեց, սակայն իրական կյանքը ցույց տվեց, որ մենք ճիշտ էինք, իրենք բոլորը սխալ»։
Է.Ալեքսանյանն ասաց, որ հաջորդ նիստին կհրապարակվի փորձաքննության եզրակացությունը, իրենք համապատասխան հայտարարություն կանեն։
«Ինչ վերաբերում է պատասխանատվության հարցին, կոնկրետ Ռուբիկ Մխիթարյանի մասով, այն ժամանակ էլ եմ նշել, հիմա էլ նշում եմ՝ միջոցներ են ձեռնարկվելու, որպեսզի նա պատասխանատվություն կրի իր կայացրած ապօրինի դատական ակտի համար, քանի որ Արմեն Չարչյանը հինգ ամիս գտնվել է ապօրինի կալանքի տակ»,- ասաց Էրիկ Ալեքսանյանը։
«Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Չարչյանը կալանավորվել էր 2021 թ. օգոստոսի 23-ին: Վերաքննիչ քրեական դատարանը, դատավոր Ռուբիկ Մխիթարյանի նախագահությամբ, բավարարել էր Չարչյանին գրավի դիմաց ազատ արձակելու մասին որոշման դեմ դատախազության բողոքը՝ բեկանելով առաջին ատյանի դատարանի որոշումը և անփոփոխ թողել մինչդատական վարույթում Չարչյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը։
ԱԺ պատգամավոր Արմեն Չարչյանն ազատ էր արձակվել 2021 թ. դեկտեմբերի 10-ին։
Ա.Չարչյանին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ ՔՕ 154.2-րդ հոդվածի 4-րդ մասի 2-դ կետի հատկանիշներով (ընտրողներին կաշառք տալը, կաշառք ստանալը, ընտրությունների ժամանակ բարեգործության արգելքի խախտումը կամ ընտրողի ազատ կամքի իրականացմանը խոչընդոտելը):
Հարակից հրապարակումներ`
- Ալեքսանյան. Մեկ անգամ ևս փաստվեց, որ Արմեն Չարչյանին կալանքի տակ պահելն եղել է ապօրինի
- Չարչյան. Առաջիկա իմ խնդիրը լինելու է առողջությունս վերականգնելը
- Արմեն Չարչյանը դատարանի դահլիճից ազատ արձակվեց
- Արմեն Չարչյանի գործով դատարանի որոշումը կհրապարակվի այսօր՝ ժամը 16։00-ին
- Մեկնարկեց Արմեն Չարչյանի գործով արտահերթ դատական նիստը
- Արմեն Չարչյանի գործով արտահերթ նիստ է նշանակվել
- ՍԴ որոշման ուժով Արմեն Չարչյանն անհապահ պետք է ազատ արձակվի․ Փաստաբան
- «Այն, ինչ արվում է պրոֆեսոր Արմեն Չարչյանի հանդեպ՝ անգամ իռացիոնալ ատելություն և վրեժխնդրություն չի»
- Արմեն Չարչյանի անձեռնմխելիության հարցով ՍԴ դիմելու միջնորդությունը դատարանը մերժեց
- Արմեն Չարչյանի գործով պաշտպանը միջնորդեց դիմել ՍԴ
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան