Ռուսաստանն ու Չինաստանն աշխատում են կորոնավիրուսի դեմ պատվաստանյութերի փոխադարձ ճանաչման ուղղությամբ
Ռուսաստանն ու Չինաստանը աշխատում են կորոնավիրուսի դեմ պատվաստանյութերի փոխադարձ ճանաչման ուղղությամբ։ «Ռիա Նովոստի» գործակալության փոխանցմամբ՝ այս մասին հայտնել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը։
«Այդ ուղղությամբ աշխատանքներ են տարվում»,- լրագրողներին ասել է Պեսկովը՝ պատասխանելով հարցին, թե ռուս-չինական բանակցություններում քննարկվե՞լ է արդյոք կորոնավիրուսային պատվաստանյութերի փոխադարձ ճանաչման թեման։
Նշենք, որ այսօր, ինչպես տեղեկացրել է Կրեմլը, Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը և Չինաստանի նախագահ Սի Ցզինպինը ստորագրել են համատեղ հայտարարություն միջազգային հարաբերությունների նոր դարաշրջան մտնելու և համաշխարհային կայուն զարգացման վերաբերյալ։