Ռուս-չինական դաշինքը լուրջ մարտահրավեր է Արևմուտքի համար. Սուրեն Սարգսյան
Միջազգայնագետ Սուրեն Սարգսյանը գրում է.
«Ռուսաստանն ու Չինաստանը համատեղ հայտարարություն են ընդունել նոր դարաշրջան մուտք գործող միջազգային հարաբերությունների և գլոբալ կայուն զարգացման վերաբերյալ:
Սա լուրջ մարտահրավեր է Արևմուտքի համար, որի ճնշումների արդյունքում է նաև ձևավորվում Ռուսաստան-Չինաստան դաշինքը: Ընդ որում, ձևավորվում է Ուկրաինայի ճգնաժամի ֆոնին, կասկածի տակ առնելով Սառը պատերազմի ավարտի արդյունքում ձևավորված աշխարհակարգը, որը վաղուց արդեն ճաքեր է տվել:
Մի բան ակնհայտ է, ռուս-չինական դաշինքի դիրքորոշումները աշխարհում գոյություն ունեցող խնդիրների վերաբերյալ կամ ամբողջությամբ համընկնում են, կամ շատ մոտ են: