«Ժողովուրդ». ՀՀ առողջապահության նախարարությունը հայտնվել է ՀՀ հաշվեքննիչ պալատի ուշադրության կենտրոնում
«Ժողովուրդ» թերթը գրում է. «ՀՀ առողջապահության նախարարությունը հայտնվել է ՀՀ հաշվեքննիչ պալատի ուշադրության կենտրոնում: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ Պալատը նախորդ տարվա հոկտեմբերի 20-ից մինչև այս տարվա հունվարի 31-ը ուսումնասիրել է Առողջապահության նախարարության 2021-ի պետական բյուջեի 9 ամիսների մուտքերն ու ելքերը:
«Ժողովուրդ» օրաթերթին որոշ մանրամասներ հայտնի դարձան. օրինակ՝ նախարար Անահիտ Ավանեսյանի՝ 2021 թվականի հուլիսի 23-ի թիվ 443-Ա և նույն տարվա օգոստոսի 2-ի թիվ 528-Ա հրամաններով՝ նախարարության արտակարգ իրավիճակների և զորահավաքային նախապատրաստության բաժնի գլխավոր համակարգող-խորհրդատուն գործուղվել է Վայոց ձորի և Կոտայքի մարզեր, սակայն գործուղման ծախսերի հաշվետվությունը բացակայում է: Բացի այս, Անահիտ Ավանեսյանի մեկ այլ հրամանով Լ.Ն.-ն (ենթադրվում է, որ խոսքը փոխնախարար Լենա Նանուշյանի մասին է) գործուղվել է Մարտունի, սակայն գործուղման հիմք հանդիսացող փաստաթղթերը բացակայել են, մինչդեռ գործուղումը, դարձյալ համաձայն նախարարի 2021 թվականի մարտի 29-ի հրամանի, պետք է իրականացվեր 2021թ. ապրիլի 1-ից մինչև հունիսի 30-ը ներառյալ, սակայն այն իրականացվել է 2021թ. հուլիսի 22-ից մինչև հուլիսի 25-ը ներառյալ:
Ըստ ՀՊ-ի՝ նախարարությունը կազմակերպությունների կողմից ներկայացված կատարողականների դիմաց վճարումները իրականացրել է ոչ լիարժեք, կամայական սկզբունքով: Մի շարք միջոցառումների դեպքում հաշվետու ժամանակահատվածի ճշգրտված պլանը զգալիորեն գերազանցել է փաստացի կատարողական ցուցանիշը, ինչը, ըստ Պալատի, հետևանք է ոչ ճիշտ պլանավորման և պետական բյուջեի միջոցների ոչ արդյունավետ բաշխման։ Ի դեպ, «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ հունվարի 24-ի դրությամբ ԱՆ կողմից արձանագրված այլ անհամապատասխանությունների և խեղաթյուրումների մասին Պալատն արձագանք չի ստացել»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում:
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան