Հայաստանը՝ ամռանը ռուսաստանցիների նախընտրելի արտասահմանյան ուղղություններից
Ճամփորդությունների պլանավորման OneTwoTrip ծառայությունն ուսումնասիրություն է անցկացրել ու պարզել, թե որտեղ են պատրաստվում գնալ ռուսները ամռանը, գրում է Գազետա․ռու-ն։
Ամենահայտնի քաղաքների ցանկը գլխավորում է Սիմֆերոպոլը. ամրագրումների 16%-ը կատարվել է հենց այս քաղաքում։
Երկրորդ տեղում Մոսկվան է, որտեղ այս ամռանը մտադիր են գնալ և արդեն իսկ գնել են տոմսեր հաճախորդների 14,2%-ը: Երրորդ տեղը զբաղեցնում է Սոչին (10,6%)։
Ցուցակում տեղ են գտել նաև Սանկտ Պետերբուրգը (10%), Կալինինգրադը (3,5%), Կրասնոդարը (3,2%), Անապան (2,8%), Մինվոդին (2,1%), Գելենջիկը (1,7%) և Մախաչկալան (1,4%):
Արտասահմանյան երկրների շարքում առաջատարը Ղրղզստանն է՝ 33,2%-ով ամրագրումների տեսակարար կշիռով։ Դրան հաջորդում են Թուրքիան (12,3%) և Հունաստանը (9,5%)։ Բացի այդ, ռուսները նախապես ձեռք են բերում ավիատոմսեր դեպի Հայաստան (5,4%) և Չեռնոգորիա (4,9%):
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան