«Հրապարակ». «Հայաստան» դաշինքում որպես նախագահի թեկնածու մեծ թվով անձանց են քննարկել
«Հրապարակ» թերթը գրում է.
«Մենք հետաքրքրվեցինք՝ այնուամենայնիվ, ո՞ւմ թեկնածություններն է քննարկել խորհրդարանական ընդդիմությունը՝ հանձին «Հայաստան» դաշինքի, ՀՀ նախագահի պաշտոնի համար։ Մեզ ասացին, որ մեծ թվով անձանց են քննարկել։ Նախ առաջարկել են Ռոբերտ Քոչարյանի թեկնածությունը, ով հրաժարվել է առաջադրվել։ Ապա ինքնառաջադրվել է Էդգար Ղազարյանը՝ շեշտելով առաջադրման կարևորությունը և հայտնելով իր պատրաստակամությունը՝ աջակցել ընդդիմության ցանկացած թեկնածուի։
Ապա ևս երկու թեկնածու է քննարկվել՝ թուրքագետ, գիտությունների դոկտոր Ռուբեն Մելքոնյանի և ԱԺ նախկին փոխնախագահ Արա Սահակյանի թեկնածությունները։
Վերջինիս թեկնածությունը դրական է դիտվել, քանզի Վահագն Խաչատրյանի դեպքում նա լավ մրցակից կարող էր լինել՝ երկուսն էլ Լևոն Տեր-Պետրոսյանի շրջանի գործիչներ են, երկուսն էլ՝ կենսագրություն ունեցող, բարձր պաշտոններ զբաղեցրած։ Սահակյանը՝ նաև որպես ինտելեկտուալ և ինտելիգենտ մարդու կերպար»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում
Լրահոս
Տեսանյութեր
Կլինի այնպիսի մի շաբաթ, երբ որ այդ լուրը գուցեև ճիշտ լինի. Ավանեսյանը՝ ՔՊ-ի թիրախում լինելու մասին