ՀՀ քաղաքացիները պետական մարմինների թվում ամենաշատը գոհ են ՄԻՊ գործունեությունից. հարցում
Հայաստանում անցկացված հարցման ժամանակ քաղաքացիները նշել են, որ պետական մարմինների թվում ամենաշատը գոհ են ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի գործունեությունից:
Խոսքը Միջազգային հանրապետական ինստիտուտի (International Republican Institute (IRI)) Հայաստանում հարցման տվյալների մասին է։
«Մասնավորապես, 2021թ. նոյեմբերի 22-ից դեկտեմբերի 5-ն անցկացված և 2022թ. հունվարի 31-ին հրապարակված հարցման արդյունքներով՝ ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի գործունեությունից գոհ է հարցմանը մասնակցած քաղաքացիների 68%-ը, մասնավորապես՝ շատ գոհ է 35%-ը, որոշ չափով գոհ՝ 33%-ը:
Միջազգային հանրապետական ինստիտուտը անցկացրել է նաև Հայաստանի բնակիչների կարծիքի ուսումնասիրություն այն մասին, թե ո՞ր հաստատություններին են առավել վստահելի համարում արտաքին քաղաքականության վերաբերյալ տեղեկատվություն ստանալու համար, եթե այդպիսիք կան:
Քաղաքացիներն այս հարցում ևս ամենաշատը (առավելագույն 30%ից 25%-ը) վստահում են Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանին:
Անձամբ իմ ու մեր ողջ աշխատակազմի անունից անկեղծ երախտագիտություն եմ հայտնում նման բարձր վստահության համար:
Դա անփոխարինելի պատվաբեր է և պարտավորեցնող»,- գրել է Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը։
Հարակից հրապարակումներ`
- Արմեն Աշոտյան. Իշխանափոխության համար կա պարարտ հող
- Հայաստանում առաջին հերթին մտահոգված են տարածքային և սահմանային խնդիրներով. IRI հարցում
- Սոցհարցում․ Թուրքիայի քաղաքացիների 53 տոկոսն ուզում է ապրել ուրիշ երկրում
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան