Միհրան Հակոբյանի և մյուսների նկատմամբ հավաք կազմակերպելու հիմքով հարուցված քրգործը կարճվել է
Փաստաբան Միքայել Շխիմյանը հայտնում է, որ կարճվել է «Քառյակ Մեդիա» ընկերության համահիմնադիր, նախկին պատգամավոր Միհրան Հակոբյանի և մյուսների նկատմամբ հարուցված քրեական գործը։
«Երկարատև քննությունից հետո հանցակազմի բացակայությամբ կարճվեց «Քառյակ Մեդիա» ընկերության համահիմնադիր, նախկին պատգամավոր Միհրան Տարոնի Հակոբյանի և մյուսների նկատմամբ՝ օրենքով սահմանված կարգի խախտմամբ 2020 թվականի նոյեմբերի 19-ին Բաղրամյան պողոտա-Դեմիրճյան խաչմերուկ հատվածում հավաք կազմակերպելու և անցկացնելու փաստի առթիվ հարուցված քրեական գործը, որի շրջանակներում վերջինս ձերբակալվել էր, այնուհետև Դատարանի որոշմամբ ձերբակալումը ճանաչվել էր ոչ իրավաչափ, ոչ իրավաչափ էր ճանաչվել նաև սույն գործով Մ.Հակոբյանի բնակարանում տեղի ունեցած խուզարկությունը»,- գրել է Մ.Շխիմյանը։
Հարակից հրապարակումներ`
- Միհրան Հակոբյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվել է․ փաստաբան
- Լռեցնելու չստացված փորձ է, ուրիշ ոչինչ․ Միհրան Հակոբյանը՝ մեքենան պայթեցնելու փորձի մասին
- Միհրան Հակոբյանին մեղադրանք է առաջադրվել. «Չեմ ընդունում»
- Ոստիկանության աշխատակիցները խուզարկություն են իրականացնում Միհրան Հակոբյանի տանը
Լրահոս
Տեսանյութեր
ՈւՂԻՂ. Տրանսպորտը թանկացնում են նախկինների մերժած հաշվարկով. Պիպոյանը փաստաթղթեր է հրապարակում