Քիմ Քարդաշյանը Քանյե Ուեսթին մեղադրել է «վերահսկելու և մանիպուլացնելու» փորձի մեջ
Հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանը մեղադրել է իր նախկին ամուսնուն՝ Քանյե Ուեսթին, հրապարակային հարձակումների մեջ՝ պնդելով, որ նա տարված է իր ընտանիքին «վերահսկելու և մանիպուլացնելու» փորձով։ Այդ մասին Քարդաշյանը գրել է Ինստագրամում։
Գազետա.ռու-ն գրում է, որ նախօրեին Ուեսթը Քիմ Քարդաշյանից պահանջել էր ավագ դստերը TikTok չթողնել։ Ի պատասխան՝ Քիմը հայտարարել էր, որ այն ամենը, ինչ նա ցանկացել է իրենց բաժանման սկզբից, ունենալ «առողջ և աջակցող ծնողական հարաբերություններ»՝ հանուն իրենց չորս երեխաների:
Նրա խոսքով, ամուսնալուծությունը բավական դժվար է երեխաների համար, և Քանյեի մոլուցքը՝ փորձելով «վերահսկել և մանիպուլացնել» իրավիճակը, միայն ավելի շատ է ցավ պատճառում բոլորին։
«Որպես ծնող, ով մեր երեխաների կերակրողն ու խնամակալն է, ես անում եմ ամեն ինչ՝ պաշտպանելու մեր դստերը, ինչպես նաև թույլ եմ տալիս նրան արտահայտել իր ստեղծագործական ունակություններն այն միջավայրում, որն ուզում է, քանի որ դա երջանկություն է բերում նրան, մեծահասակների հսկողության ներքո»,- գրել է Քարդաշյանը։