Կոմպոզիտոր Արթուր Գրիգորյանը կհուղարկավորվի քաղաքային պանթեոնում
ՀՀ ժողովրդական արտիստ, Հայաստանի երգի պետական թատրոնի հիմնադիր և գեղարվեստական ղեկավար, կոմպոզիտոր Արթուր Գրիգորյանը կհուղարկավորվի Երևանի քաղաքային պանթեոնում: Այս մասին հայտնում են ԿԳՄՍ նախարարությունից։
Նիկոլ Փաշինյանի որոշմամբ ստեղծվել է Արթուր Գրիգորյանի հուղարկավորության կազմակերպման կառավարական հանձնաժողով` ՀՀ ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանի նախագահությամբ:
Արթուր Գրիգորյանի հոգեհանգստյան արարողությունը տեղիկ կունենա փետրվարի 5 -ին, ժամը 17:00-20:00, Արամ Խաչատրյան համերգասրահում, վերջին հրաժեշտը` փետրվարի 6-ին, ժամը 11:00-13:00, նույն վայրից:
Հիշեցնենք, որ Արթուր Գրիգորյանը մահացել է փետրվարի 4-ին։ Նա 63 տարեկան էր։
Արթուր Գրիգորյանը ծնվել է 1958 թ. հուլիսի 31-ին Երևանում: 1975-79 թթ սովորել է Երևանի Ռ.Մելիքյանի անվան երաժշտական ուսումնարանում: 1992 թ. նշանակվել է Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ գործակալության նախագահ և մինչ 1994 թ. եղել է Հայաստանի պետական ջազ նվագախմբի գեղարվեստական ղեկավարը: 1994 թ. հիմնադրել է Հայաստանի Երգի պետական թատրոնը, որի գեղարվեստական ղեկավարն էր: Հեղինակել է բազմաթիվ երգեր, մանկական մյուզիքլներ, մասսայական միջոցառումներ, փառատոններ, թեմատիկ և էստրադային համերգներ:
1996 թ. պարգևատրվել է ՀՀ «Մովսես Խորենացի», 2005 թ.` Արցախի «Վաչագան Բարեպաշտ» մեդալներով, 2008 թ.` ՀՀ «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի մեդալով: 2003 թ. արժանացել է Հայաստանի արվեստի վաստակավոր գործչի, 2011 թ.` Հայաստանի ժողովրդական արտիստի կոչման:
Հարակից հրապարակումներ`
- Մեծ է Արթուր Գրիգորյանի ավանդը ժամանակակից հայ երգարվեստի զարգացման ու տարածման մեջ․ Ռոբերտ Քոչարյան
- Արթուր Գրիգորյանի հոգեհանգիստը տեղի կունենա վաղն Արամ Խաչատրյան համերգասրահում
- Իրական արժեքները հավերժ են, բարի ճանապարհ դեպի հավերժություն, մաեստրո․ հայտնիները՝ Արթուր Գրիգորյանի մասին
- Արթուր Գրիգորյանի հոգեհանգստի և հուղարկավորության արարողությունների կապակցությամբ կձևավորվի կառավարական հանձնաժողով
- Մահացել է կոմպոզիտոր Արթուր Գրիգորյանը
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին