Freedom House-ը կոչ է անում ՀՀ իշխանություններին չեղարկել ծանր վիրավորանքի քրեականացման մասին օրենքը
Freedom House իրավապաշտպան կազմակերպությունը մտահոգություն է հայտնել ՀՀ քաղաքացու քրեական դատապարտման առաջին դեպքի առնչությամբ՝ պայմանավորված պետական պաշտոնյաների հանդեպ «ծանր վիրավորանքի» քրեականացման մասին նոր օրենքով: Այս մասին ասվում է կազմակերպության հայտարարության մեջ:
« Այս օրենսդրության կիրարկումը, որի արդյունքում միայն 2022 թվականին հարուցվել է ավելի քան 260 քրեական գործ, խոսում է Հայաստանում ժողովրդավարական նորմերի ակնհայտ դեգրադացիա մասին և ազատ արտահայտման համար սառեցնող ազդեցության ունի։
Կոչ ենք անում խորհրդարանին չեղարկել այս օրենքը, որն այնքան կոպտորեն խախտում է Հայաստանի Սահմանադրությամբ հաստատված սկզբունքները, երկրի հանձնառությունները՝ ԵԱՀԿ-ի և Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի շրջանակում, որի մասն է Հայաստանը»,- ասվում է հաղորդագրության մեջ:
Հիշեցնենք՝ փետրվարի 3-ին դատախազությունից հայտնել էին, որ տրանսպորտի վատ աշխատանքի համար Նիկոլ Փաշինյանին ու Վահագն Խաչատուրյանին հայհոյած անձին տուգանել են 500 հազար դրամով։
Հարակից հրապարակումներ`
- Այս անգամ էլ Տիգրան Քոչարյանի վրա են գործ կարում․ Ռուբեն Մելիքյան
- «Ճիշտ են անում, որ հայհոյում են»
- Տրանսպորտի վատ աշխատանքի համար Փաշինյանին ու Վահագն Խաչատուրյանին հայհոյած անձին տուգանել են 500 հազար դրամով
- Ադիբեկյան. Նիկոլ Փաշինյանը մեզ վատ բառեր է սովորեցնում, նա է մեզ դրդում հանցանքի, նրա գիրքը պետք է արգելել
- Նիկոլի մասին գրառման համար Արմինե Ադիբեկյանին ոստիկանություն են հրավիրել
- Հայհոյանքի քրեականացման դեպքերից 127-ով քրգործ հարուցելը մերժեվել է
- Արմինե Ադիբեկյանին մեղադրանք առաջադրվեց Նիկոլ Փաշինյանին «ծանր վիրավորանք» հասցնելու համար
- Ադրբեջանագետ Արմինե Ադիբեկյանը Ոստիկանությունում հարցաքննվել է ՝ ծանր վիրավորանքի գործով
- Ծանր վիրավորանքի նոր քրեականացված արարքների դեպքերով հարուցվել է 166 քրգործ
- Խորհրդարանի ՔՊ-ական մեծամասնությունը մերժեց վիրավորանքը ապաքրեականացնող օրենքի նախագիծը
- ՄԻՊ-ը դիմել է ՍԴ անորոշ ձևակերպումներով լի ծանր վիրավորանքի քրեականացումը վիճարկելու հարցով
- Freedom House․ ՀՀ-ում պաշտոնյաներին վիրավորանք հասցնելու քրեականացումը մեծ հետընթաց է, որն օգտագործվել է ավտորիտար ռեժիմների կողմից
- Քրեականացնելով հայհոյանքը՝ լռեցնել այն մարդկանց, ովքեր կարող են խոսել, ձայն բարձրացնել ու բողոքել. Նաիրա Զոհրաբյան
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան