«Օմիկրոն» շտամի դեպքում բժշկական դիմակների արդյունավետությունը նվազել է. Վիրուսաբան
Բժշկական դիմակները 3 անգամ նվազեցնում են գրիպով, իսկ կորոնավիրուսով վարակվելու հավանականությունը՝ 2-2,5 անգամ։ Այս մասին «Իզվեստիա» թերթին ասել է իմունոլոգ, բժշկական գիտությունների թեկնածու Նիկոլայ Կրյուչկովը։
Նա նշել է, որ դիմակն անհրաժեշտ է երեք ժամը մեկ կամ ավելի հաճախ։ «Օմիկրոն» շտամի տարածման դեպքում, Կրյուչկովի խոսքով, բժշկական դիմակների արդյունավետությունը նվազել է, քանի որ վիրուսը կարող է փոխանցվել փոշու միջոցով՝ արտաշնչման և խոսելու միջոցով։ Նա նշել է, որ կորոնավիրուսի փոքր մասնիկները կարող են անցնել դիմակի կտորի միջով, բայց դա հիմնականում տեղի է ունենում հազի և փռշտոցի ժամանակ։
«Ռեսպերատորներն ավելի լավ են աշխատում, բայց դրանցից շատերը արտաշնչելիս օդը չեն զտում, այսինքն՝ լավ է պաշտպանում, բայց մարդը կարող է վարակել ուրիշներին»,- պարզաբանել է մասնագետը։
Նա նաև նշել է, որ գործվածքից բազմաշերտ դիմակները նվազեցնում են հիվանդանալու հավանականությունը, սակայն պատշաճ խնամքի դեպքում։ Մասնագետը նաև նշել է, որ պետք է պահպանել սանիտարական այլ կանոններ՝ սոցիալական հեռավորություն, պիկ ժամերին չօգտվել տրանսպորտից և պատվաստվել կորոնավիրուսի դեմ։
Հարակից հրապարակումներ`
- Վիրուսաբան․ «Օմիկրոն»-ը կարող է դառնալ գրիպի նման սեզոնային հիվանդություն
- Հոսպիտալացված քաղաքացիների 80%-ի մոտ հենց «օմիկրոն» շտամն է. Անահիտ Ավանեսյան
- «Ինչպե՞ս բնութագրել «Օմիկրոնը» երեխաների շրջանում», «որո՞նք են դրա արտահայտությունները». պարզաբանում են ՀՀ ԱՆ-ից
- «Օմիկրոնով» վարակվելիությունը երիտասարդների շրջանում ավելի բարձր է. Արմեն Նազարյան
- «Օմիկրոնի» անսովոր ախտանիշները
- Որոնք են «Օմիկրոն»-ի նոր տեսակի ախտանիշները
- Ամենաարդյունավետ դիմակը կարող է պաշտպանել վիրուսներից ընդամենը 23%-ով
- Կորոնավիրուս. Մեծ Բրիտանիայում անցել են «Պլան Ա»-ին, դիմակները պարտադիր չեն
- 47 տրանսպորտային միջոց են ստուգել, դիմակ չկրող հինգ վարորդ են գտել
- Ամենագրավիչ դիմակները
- Ռումինիայում կտորի դիմակ կրելու համար սահմանվել է 570 դոլար տուգանք
Լրահոս
Տեսանյութեր
Գրետա Թունբերգ. Երկերեսանիություն ու կեղծավորություն է, որ COP29-ը տեղի է ունենում Ադրբեջանում