52 կոնգրեսական միացել է Հայ Դատի Ամերիկայի հանձնախմբի նախաձեռնությանը
ԱՄՆ-ի ավելի քան 52 կոնգրեսականից բաղկացած երկկուսակցական խումբը միացել է Կոնգրեսի հայկական հարցերով հանձնախմբի համանախագահ Ֆրենկ Փալոնին և Գաս Բիլիրակիսին՝ ԱՄՆ Պետքարտուղարությունից և պաշտպանության նախարարությունից պահանջելով արգելափակելու չորրորդ սերնդի F-16 կործանիչների և արդիականացման սարքավորումների վաճառքը Թուրքիային: ՀՅԴ կայքի հաղորդմամբ, այս մասին հայտնում է Հայ դատի Ամերիկայի հանձնախումբը:
Փետրվարի 4-ին պետքարտուղար Էնթոնի Բլինքենին և պաշտպանության նախարար Լլոյդ Օսթինին ուղղված նամակում ասվում է. «Մենք խստորեն կոչ ենք անում մերժել Թուրքիայի խնդրանքը՝ նոր F-16-երի և արդիականացման սարքավորումների վերաբերյալ, և անհապաղ միջոցներ ձեռնարկել՝ Էրդողանի վարչակարգին պատասխանատվության ենթարկելու համար: Միացյալ Նահանգները չպետք է հետագայում որևէ աջակցություն ցուցաբերի Թուրքիայի զինված ուժերին, քանի դեռ նախագահ Էրդողանը շոշափելի քայլեր չի ձեռնարկել՝ դադարեցնելու իր ապակայունացնող գործողությունները և միջազգային իրավունքի խախտումները երկրում և արտերկրում»:
Նամակում շեշտվել է՝ նախադեպը ցույց է տալիս, որ Էրդողանը չի փոխի իր վարքագիծը, քանի դեռ ԱՄՆ-ն չի օգտագործել իր դիվանագիտական բոլոր գործիքները, այդ թվում՝ տնտեսական նպատակային պատժամիջոցները:
Բայդենի վարչակազմին ուղղված նամակը ստորագրել են կոնգրեսականներ Ջեյք Օչինկլոսը, Թոնի Կարդենասը, Ջուդի Չուն, Դեյվիդ Սիսիլին, Ջիմ Կոստան և այլք:
2020 թվականի սեպտեմբերի 29-ին Թուրքիայի F-16 կործանիչը ՀՀ օդային տարածքում խոցել էր հայկական ռազմաօդային ուժերի ՍՈւ-25 գրոհիչը, որի օդաչուն, ցավոք, զոհվել էր:
Հարակից հրապարակումներ`
- Պենտագոնի պատվիրակությունը Թուրքիայում խորհրդակցություններ է անցկացրել F-35-երի ծրագրի շուրջ
- Թուրքիայի ՊՆ-ն հայտարարել է ԱՄՆ-ից F-16 կործանիչներ գնելու ընթացակարգի մեկնարկի մասին
- ԱՄՆ-ը Թուրքիային չի առաջարկել գնել F-16․ Պետդեպ
- Պետդեպարտամենտը չի հաստատել ԱՄՆ-ից F-16 կործանիչներ գնելու Թուրքիայի մտադրության մասին տեղեկությունները
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան