Առաջին անգամ կընթերցվեն Արամ Խաչատրյանի և իր տիկնոջ սիրային նամակները
Սիրո բարեխոս Սուրբ Սարգսի տոնի առիթով՝ փետրվարի 12-ին Արամ Խաչատրյանի տուն-թանգարանում համաշխարհային դասական երաժշտության գոհարների իրենց ընտրանին կներկայացնեն անվանի երաժիշտներ Արմինե Գրիգորյանը/դաշնամուր/, Կարեն Շահգալդյանը /ջութակ/ և Մաքսիմ Նովիկովը/ալտ/:
Տուն-թանգարանից հայտնում են, որ երեկոյին կմասնակցեն նաև ՀՀ վաստակավոր արտիստներ Արամոն և Էմմա Պետրոսյանը: Նրանց ընթերցմամբ կներկայացվեն Արամ Խաչատրյանի և իր տիկնոջ՝ Նինա Մակարովայի սիրային նամակները, որոնք կընթերցվեն առաջին անգամ:
Համերգի մասնակիցները ընդմիջմանը կարելի է ծանոթանալ նաև թանգարանի ցուցադրությանը։
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին