Ընդհանուր շարք կանգնելով՝ պետք է կասեցնել պետականության վախճանը և հող նախապատրասել նոր արշալույսների համար. Արթուր Մոսիյան
«Պետք է սթափվել և օր առաջ կանգնեցնել այս պարտությունների շղթան։ Մի կողմ թողնել մեկը մյուսին մեղադրելու, անձնական ամբիցիաներին հագուրդ տալո, հաշվարկներով առաջնորդվելու արատավոր երևույթները և կանգնել ընդհանուր շարք»,- Դաշնակցության 131-ամյակին նվիրված պաշտոնական հանդիսությանն ունեցած ելույթում ասաց ՀՅԴ Արցախի Կենտրոնական կոմիտեի ներկայացուցիչ Արթուր Մոսիյանը։
Նա նշեց, որ պետք է ձևավորել համազգային հուժկու շարժում, որի առաջամարտիկները կլինեն ձևավորվելիք իրական ազգային էլիտայի ներկայացուցիչները, իրենց կոչմանը հավատարիմ զինվորականները, ուժային կառույցների ներկայացուցիչները, դատավորները, մտավորականները, գործարարները, Հայաստանի, Արցախի և սփյուռքի մեր հայրենակիցների այն բոլոր ներկայացուցիչները, որոնք կելնեն պայքարի՝ Հայաստանի թուրքացումը և Արցախի հայաթափումը կանխելու համար։
«Սա կլինի լավագույն խոնարհումը մեր զոհված հերոսների հիշատակի առաջ։ Մեր ազգի հազարավոր նվիրյալներ իրենց կյանքի գնով ամուր հող են նախապատրաստել այդ ամենի համար»,- ասաց Ա. Մոսիյանը՝ ընդգծելով, որ ընդհանուր շարք կանգնելով համազգային միասնությամբ պետք է կասեցնել պետականության վախճանը, շարունակվող կորուստներն, և հող նախապատրասել նոր արշալույսների համար։
Ելույթն ամբողջությամբ՝ տեսանյութում։
Հարակից հրապարակումներ`
- «Դաշնակցության մուտքը սպասված էր շատերի համար, բայց նաև անցանկալի` որոշների, հատկապես օրվա իշխանությունների համար»
- Հայաստանակենտրոն մտածողությամբ պիտի կերտենք նոր արշալույս. Քրիստինե Վարդանյան
- Հակոբ Տեր-Խաչատուրյան. Հայաստանն այսօր դարձել է մենիշխանական ամբողջատիրություն
- Յաթաղանը «Բայրաքթար»-ով փոխարինած թուրքը չի կարող Երևանի կենտրոնում զվարճանալ. Իշխան Սաղաթելյան
- 131 տարիների ընթացքում ՀՅԴ-ն հավատարիմ է մնացել իր առաքելությանը՝ ծառայել Հայաստանի և հայության ազատագրման դատին. Սաղաթելյան
- Թեժ մարտեր են ընթացել արցախաադրբեջանական ճակատային գծի հյուսիս- արևմտյան հատվածում․Ա․ Հովհաննիսյան
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին