ՄԻՊ նոր զեկույցն այն մասին է, թե 44-օրյա պատերազմից հետո ինչ վիճակում է ադրբեջանական հայատյացության ու թշնամանքի քաղաքականությունը
ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը նոր զեկույցը հրապարակվել է անգլերենով։ Զեկույցն այն մասին է, թե 44-օրյա պատերազմից հետո ինչ վիճակում է ադրբեջանական հայատյացության ու թշնամանքի քաղաքականությունը:
«Այս զեկույցի հիմքում օբյեկտիվ ապացույցներ են, կոնկրետ փաստեր, որոնք հավաքագրել ենք ամենօրյա անդադար աշխատանքով:
Զեկույցի հիմնական հետևություններն են՝
1) Պատերազմից հետո ադրբեջանական իշխանությունները շարունակում են ատելության ու թշնամանքի քարոզի պետական քաղաքականությունը:
2) Այն ունի 2 հենասյուն՝ էթնիկ ու կրոնական:
3) Դա ոչ միայն ու ոչ այնքան հռետորաբանություն է, որքան տարիներով կենսագործվող իրական քաղաքականություն (կրթություն, մշակույթ, սպորտ և այլն): Ուստի, ճիշտ չէ խոսել միայն հռետորաբանությունից:
4) Հենց այս քաղաքականությունն է պատերազմից առաջ, պատերազմի ընթացքում ու դրանից հետո Հայաստանում ու Արցախում ադրբեջանական զինված ուժերի կողմից մարդու իրավունքների խախտումների, այդ թվում՝ պատերազմական հանցանքների ու տարբեր դաժանությունների իրական աղբյուրը:
5) Ատելությունն ու թշնամանքի քարոզը ադրբեջանական իշխանությունների համար քաղաքական կյանքի աղբյուր է, ներքին խնդիրներից սեփական ժողովրդին շեղելու միջոց. այն չի նվազել ու չի նվազելու:
6) Կրոնական հիմքով ատելությունը ձեռք է բերում նոր խիստ վտանգավոր զարգացումներ` հայ ժողովրդին բացարձակ անհիմն մեղադրելով իսլամաֆոբիայի մեջ: Սա էլ իր հետ բերում է եկեղեցիներ ոչնչացնելու, դրանց հայկական պատկանելիությունը ջնջելու, հայ գերիների նկատմամբ խոշտանգումների նոր դրսևորումներ:
Զեկույցում պատմական փաստերով ցույց է տրված Հայ եկեղեցու, մեր ժողովրդի իրական հարգանքը իսլամի նկատմամբ:
7) Ադրբեջանական ատելության քաղաքականությունը թշնամանքի մեջ է պահում երկու ժողովուրդներին ողջ աշխարհում, և այն վտանգավոր է նաև այլ երկրների համար, որտեղ ապրում են հայեր ու ադրբեջանցիներ:
8 ) Խաղաղարարության ադրբեջանական կոչերը չունեն ազնիվ մղումներ, կեղծ են և շղարշ են արտաքին աշխարհի համար:
Խաղաղությունը մեզ համար բարձրագույն արժեք է, թշնամանքն ընդունելի չէ, բայց մի կողմի իրավունքների հաշվին իրական խաղաղություն չի լինում, խաղաղություն չի նշանակում ատելություն: Ուստի, չպետք է մոռանանք այս ամենի մասին. մեզ պետք են մեր իրավունքների պաշտպանության իրական երաշխիքներ»,- գրել է Արման Թաթոյանը։
Հարակից հրապարակումներ`
- Անվտանգության գոտի ստեղծելն անիրատեսական չէր և չէ՝ առհասարակ. Արման Թաթոյան
- Սխալ է պետական մակարդակով ընդհանրական ձևակերպումներով խոսել գերիների, զորքերի հայելային հետ քաշման մասին.Արման Թաթոյան
- Ադրբեջանի նախագահն ասել է, որ հայերը թունավորված են և նրանց թույնը գալիս է հիմնականում սփյուռքից. Արման Թաթոյան
- Ադրբեջանի իշխանությունը մեզ հետ խաղաղության մասին միշտ խոսում է երկիրը վերացնելու, ավերելու սպառնալիքով. ՄԻՊ
- Ադրբեջանի իշխանությունների կողմից հովանավորվող հայատյացությունը վտանգում է այդ 2 երկրների կայունությունը. ՄԻՊ
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան