Հիմա թուրքե՞րն են рулить անում Հայաստանը, թե՞ նրանց թավշյա ներկայացուցիչները. Արտակ Զաքարյան
ՀՀԿ ԳՄ անդամ, պաշտպանության նախկին փոխնախարար Արտակ Զաքարյանը գրում է.
«Լավ է, չէ՞: Հայաստանի կապիտուլացված «կառավարությունը», իբրև թե պաշտոնապես (աջ նկարում պատկերվածը) հայտարարել էին, որ դեռ որոշում չունեն Անթալիայի դիվանագիտական ֆորումին մասնակցելու համար: Մինչ սրանք քննարկում են մասնակցել-չմասնակցելը, այսօր ամբողջ Հայաստանը, և վստահ եմ, նաև նրա «իշխանությունները», Թուրքիայի փոխնախագահից իմացան, որ մասնակցելու են, այն էլ «վարչապետի» մակարդակով:
Հիմա թուրքերն ե՞ն рулить անում Հայաստանը, թե՞ նրանց թավշյա ներկայացուցիչները: Սա ոչ թե սարկազմ է, այլ չափազանց սկզբունքային հարցադրում` ամենայն լրջությամբ»։
Հիշեցնենք՝ փետրվարի 4-ին Թուրքիայի փոխնախագահ Ֆուաթ Օքթայը հայտարարել է, որ Նիկոլ Փաշինյանը մարտին կայցելի Թուրքիա:
Հարակից հրապարակումներ`
- Վարուժան Գեղամյան. Ուշագրավ է, թե ինչ նկարազարդումով է ուղեկցվում Փաշինյանի՝ Թուրքիա այցելելու լուրը թուրքական մամուլում
- Թուրքիայի փոխնախագահ. Փաշինյանը մարտին կայցելի Թուրքիա