Դատավոր Բորիս Բախշիյանին կալանավորելու միջնորդության քննությունն ավարտվել է
Դատավոր Բորիս Բախշիյանին կալանավորելու միջնորդության քննությունն ավարտվել է։ Այս մասին հայտնում է պաշտպան Երեմ Սարգսյանը։
«Ափսոս, որ դատաքննությունը դռնբաց չէր, թե չէ մի շարք «հմուտ» պաշտոնյաներ այս խայտառակության պատճառով պետք է հրաժարական տային։
Հուսանք, որ ողջամտությունը կգերիշխի և Հայաստանի Հանրապետության դատարանի որոշմամբ իրավունքի և ժողովրդավարության առումով մենք չենք գլորվի նախնադար։
Դատարանի որոշումը կհրապարակվի 2022 թվականի փետրվարի 7-ին ժամը 11:00-ին»,- գրել է Երեմ Սարգսյանը։
Հիշեցնենք, որ Բորիս Բախշիյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու մասին ԱԱԾ քննիչի միջնորդությունը քննում է դատավոր Դավիթ Արղամանյանը։
Բորիս Բախշիյանն այն դատավորն է, ում որոշմամբ փոխվել էր «Սիսական» ջոկատի հրամանատար Աշոտ Մինասյանի՝ Աշոտ Երկաթի խափանման միջոց կալանքը, և նա ազատ էր արձակվել գրավի դիմաց։ Նրա որոշումներով գրավի դիմաց ազատ էին արձակել նաև Քաջարանի համայնքապետ Մանվել Փարամազյանը, Գորիսի փոխքաղաքապետ Մենուա Հովսեփյանը։
Լրագրողների հետ զրույցում դատավոր Բախշիյանն ասել էր. «Ես կարծում եմ, որ իմ նկատմամբ այժմ իրականացվող գործընթացները զուտ, բացառապես, ուղիղ միջամտություն է իմ՝ որպես դատավորի լիազորությունների իրականացմանը»։
Հարակից հրապարակումներ`
- Դավիթ Արղամանյանը կշարունակի քննել դատավոր Բախշիյանին կալանավորելու միջնորդությունը
- Բորիս Բախշիյանի դեմ որևէ մեկը ցուցմունք չի տվել. Պաշտպան
- Ձայնագրությունը կա, կհրապարակենք, թե որոշ դատավորներ ինչ ոգևորվածությամբ էին կրկնում դատախազի խոսքերը․ փաստաբան
- Բախշիյան. Իմ նկատմամբ իրականացվող գործընթացները ուղիղ միջամտություն են իմ՝ դատավորի լիազորությունների իրականացմանը
- Սյունիքի դատավորներն ակնկալում են Բ. Բախշիյանի նկատմամբ իրականացվող քրեական հետապնդման գործընթացում օրինականության սկզբունքի պահպանում
- Երեմ Սարգսյան. 2 օր է ԲԴԽ-ԱԱԾ-գործակալական ցանց-Արղամանյան-դատախազություն օպերացիա է տեղի ունենում դատավոր Բախշիյանի գործով
- Անհեթեթ որոշում է ընդհանրապես քրեական գործ հարուցել դատավորի դեմ․ Արա Ղազարյան
- Պատժում են Բախշիյանին, սակայն պատժի իրական հասցեատերը արժանապատվություն ունեցող բոլոր դատավորներն են. Ղազինյան
- Երբ դատավորին արդարադատություն իրականցնելու համար պատժում են, դատական համակարգի անկախությունը տեռորի ենթարկելու գործողություն է. Վարդևանյան
- Դատավոր Բորիս Բախշիյանի լիազորությունները կասեցված են
- Դատավոր Բախշիյանի նկատմամբ կալանավորման միջնորդության վերաբերյալ նիստը՝ վաղը ժամը 18:00-ին
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան