Թուրքիայի փոխնախագահ. Փաշինյանը մարտին կայցելի Թուրքիա
Թուրքիայի փոխնախագահ Ֆուաթ Օքթայը հայտարարել է, որ Նիկոլ Փաշինյանը մարտին կայցելի Թուրքիա: Այս մասին հայտնում է Ռիա նովոստին՝ հղում անելով թուրքական ԶԼՄ-ներին:
«Փաշինյանը մարտին կայցելի Թուրքիա և կմասնակցի Անթալիայում կայանալիք դիվանագիտական համաժողովին»,- Օքթայի խոսքը մեջբերել է թուրքական պարբերականը։
ՏԱՍՍ-ը նույնպես հրապարակել է է Թուրքիայի փոխնախագահ Ֆուաթ Օքթայի հայտարարությունը՝ Նիկոլ Փաշինյանի այցի մասին։ Ըստ ՏԱՍՍ-ի այդպիսի հավանականության մասին նա ասել է ուրբաթ օրը A Haber հեռուստաալիքին տված հարցազրույցում։
Ավելի վաղ Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուօղլուն հայտարարել էր, որ Թուրքիան կողմ է բոլոր երկրների, այդ թվում և Հայաստանի հետ երկխոսությանը։ Նա հիշեցրել է, որ Անթալիայում տեղի ունենալիք դիվանգիտական ֆորումին մասնակցելու հրավեր են ուղարկել նաև Հայաստանի ԱԳ նախարարին ու հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացում Հայաստանի հատուկ բանագնաց Ռուբեն Ռուբինյանին։
«Նախօրեին պարզ դարձավ Անթալիա Հայաստանի վարչապետի հնաավոր այցի մասին»,- հունվարի 27-ին ասել էր Չավուօղլուն։
Հիշեցնենք, որ հունվարի 24-ին ֆեյսբուքյան ասուլիսում Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, մեծ է հավանականությունը, որ Հայաստանի Հանրապետությունը կընդունի ֆորումին մասնակցելու հրավերը, «իհարկե, ամնե ինչ կախված է այդ պահին առկա իրավիճակից»։
Հարակից հրապարակումներ`
- Հայաստանի և Թուրքիայի հատուկ ներկայացուցիչների հանդիպումը տեղի կունենա փետրվարի 24-ին՝ Վիեննայում. ԱԳՆ
- Չավուշօղլու. Թուրքիայում սպասում են Փաշինյանին
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան