Հակոբ Տեր-Խաչատուրյան. Հայաստանն այսօր դարձել է մենիշխանական ամբողջատիրություն
«Հայաստանում պետք է ընդլայնել դիմադրության շարժումը, որպեսզի բարձրանա բողոքի և ներկան մերժելու անհրաժեշտության ալիք»,- ՀՅԴ 131-ամյակի պաշտոնական հանդիսության ժամանակ ունեցած ելույթում ասաց ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ, ՀՅԴ Հայ դատի Կենտրոնական խորհրդի նախագահ Հակոբ Տեր-Խաչատուրյանը։
Նա նշեց, որ հայրենի ժողովուրդի դժգոհության դրսևորումներին արդեն միացած են Արցախի ազգային ուժերն ու սփյուռքահայությունը։
Հակոբ Տեր-Խաչատուրյանի խոսքով, Հայաստանն այսօր դարձել է մենիշխանական ամբողջատիրություն, բռնատիրության ճանապարհն է բռնել, ուր իշխող ընտրյալները օգտվում են իշխանության ընձեռած հնարավորություններից և պարգևներից, իսկ տնտեսական ցուցանիշները ավելի են վատանում։
«Միաժամանակ՝ հալածանքը քաղաքական ընդդիմության դեմ, իրենց հակակշռից դուրս գտնվող դատավարների ու արդարադատության համակարգի դեմ, բանակի սպաների և արտգործնախարարության ազգային մտածողություն ունեցող դիվանագետների դեմ հասել է ճգնաժամային մակարդակի»,- ասաց ՀՅԴ-ական գործիչը։
Նա նշեց, որ Հայ Յեղափոխական Դաշնակցության համաշխարհային ընտանիքը պատրաստ է իր բաժինը բերելու՝ որպեսզի կերտվի արդար ու իսկապես ժողովրդավար Հայաստան, հզոր բանակ և ազգային արժեքների վրա հիմնված պետություն՝ հիմնված համահայկական օրակարգի և ազգային պահանջատիրության տեսլականով:
Ելույթն ամբողջությամբ՝ տեսանյութում։
Հարակից հրապարակումներ`
- Յաթաղանը «Բայրաքթար»-ով փոխարինած թուրքը չի կարող Երևանի կենտրոնում զվարճանալ. Իշխան Սաղաթելյան
- 131 տարիների ընթացքում ՀՅԴ-ն հավատարիմ է մնացել իր առաքելությանը՝ ծառայել Հայաստանի և հայության ազատագրման դատին. Սաղաթելյան
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին