«Կեղծ լուրեր» տերմինը կարելի է փոխարինել Bloomberg-նյուզով. Պեսկովի արձագանքը՝ Bloomberg-ին
Bloomberg գործակալությունն իր կայքում թողարկել է Ռուսաստանի՝ Ուկրաինա «ներխուժման» մասին վերնագիր, այնուհետև ընդունել է սխալն ու հեռացրել այն։ Այս մասին գրում է Ռիա նովոստին։
«Մենք վերնագրեր ենք նախապատրաստում բազմաթիվ սցենարների համար, և այդ վերնագիրը՝ «Ռուսաստանը ներխուժում է Ուկրաինա» ոչ կանխամտածված թողարկվել է փետրվարի 5-ի կեսգիշերին մեր կայքում։
Գործակալությունը հայտարարել է, որ իրենք վերնագրեր են նախապատրաստում բազմաթիվ սցենարների համար և այդ վերնագրով նյութը ոչ կանխամտածված թողարկվել է փետրվարի 5-ի կեսգիշերին։ Մենք խորապես ցավում ենք սխալի համար»,- հայտարարել է գործակալությունը։
Նշվել է նաև, որ դեպքի հանգամանքներն ուսումնասիրում են։
ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը մեկնաբանելով Bloomberg-ի «սխալը», ասել է. «Bloomberg-ի սխալ հրապարակումը Ռուսաստանի Ուկրաինա «ներխուժման» սկզբի մասին խոսում է ԱՄՆ-ի և Արևմուտքի մայրաքաղաքների ագրեսիվ հայտարարությունների վտանգի մասին, ցույց է տալիս, թե ինչպես կարող են նման հաղորդագրությունները հանգեցնել անուղղելի հետևանքների»։
Նա նաև ասել է, որ «կեղծ լուրեր» տերիմը կարելի է փոխարինել Bloomberg-նյուզով։
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան