Սևանա լճի խնդիրները
Սևանա լճի մակարդակը 2021 թվականի հունվարի 1-ի դրությամբ կազմել է 1900.52մ, որը նախորդ տարվա նույն օրվա համեմատ բարձր է եղել 9 սմ-ով։ 2021թվականի ընթացքում լճի առավելագույն մակարդակը կազմել է 1900.91մ, որը դիտվել է հունիսի 4-8-ին։ Տարեվերջին՝ 2021թվականի դեկտեմբերի 31-ի դրությամբ, լճի մակարդակը կազմել է 1900.43մ, որը հունվարի 1-ի մակարդակից ցածր է եղել 9սմ-ով, իսկ տարեկան առավելագույն մակարդակից 48սմ-ով։ Տվյալները հրապարակել է ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունը՝ ներկայացնելով նաև Սևանա լճի ավազանի հիդրոօդերևութաբանական պայմանները 2021 թվականի հունիսից 2022 թվականի հունվար ժամանակահատվածի համար։
Panoramа.аm-ի հետ զրույցում բնապահպան Սիլվա Ադամյանը նշեց, որ Սևանա լճի ջրի մակարդակի իջեցումը, կոյուղաջրերով ջրի աղտոտումը, ձկնապաշարների պակասումը, ջերմաստիճանի բարձրացումը բերում է ջրի փոփոխությանը, լճի մահվանը։
«Այսինքն, կարող ենք ունենալ ծաղկող լիճ և այլևս չտեսնենք այն որակը, որն ուներ Սևանա լիճը»,- ընդգծեց նա։
Ս.Ադամյանի խոսքով, բնապահպանները, գիտնականները մշտապես բարձրաձայնել են Սևանա լճից ջրաբացթողումների, ձկնապաշարների հետ կապված խնդիրները, կոչ արել կառավարություններին կանգնեցնել մեծ քանակությամբ ջրաբացթողումները։
«Ինչպես նախկին, նաև այս կառավարությունը չի ընդունում մեր հորդորները»,- ասաց բնապահպանը՝ հավելելով, որ թեև մասնագետների ելույթներին, նամակներին, իրավիճակը չի փոխվում, 2020-ի, 2021-ի գարնանը նույն վիճակն էր, նույն ջրաբացթողումները։
Ս. Ադամյանը նշեց, որ ջրաբացթողումների հետևանքով լճի ջրի մակարդակը նվազում է, ինչը բերում է ջրի ջերմաստիճանի տաքացման, փոփոխվում է էկոլոգիան, դրան գումարած գլոբալ կլիմայական փոփոխությունները. «Այսինքն, ջրաբացթողումներն ու արևի տաքությունը փոխում են էկոլոգիան, ջրի որակը, Սևանա լճի ավազանի կենդանական աշխարհը, որը վերաբերում է մասնավորապես ձկներին»։
Նա ընդգծեց, որ Սևանա լճում ձկնապաշարների դեֆիցիտ կա, ինչի մասին բարձրաձայնել են գիտնականները։
«Որոշակի տոննա կա, որ պետք է ջրում լինի, որպեսզի ապահովված լինի ջրի որակը, լիճը չծաղկի։ Բայց, ինչպես տեսնում ենք, արդեն մի քանի տարի է լիճը ծաղկում է։ Գիտնականներն ասում են, որ շարունակվելու է ծաղկումը, այսինքն չենք կարողանում ապահովել ջրի որակը»,- ասաց Սիլվա Ադամյանը։
Բացի այս խնդիրներից, բնապահպանը ևս մեկը նշեց՝ ամբողջ կոյուղաջրերը լցվում են Սևանա լիճը։ Թեև մաքրման կայաններ են տեղադրվել, սակայն, Ս. Ադամյանի խոսքով, շատ քիչ են, որպեսզի լճի ջուրը վերադառնա նախկին որակի։
Նա ուշադրություն հրավիրեց նաև Սևանա լճի ափամերձ տարածքներում առկա խնդիրների վրա՝ վատ մշակված, աղտոտված ափեր, ինչն ազդում է շրջակա միջավայրի վրա։
«Ափամերձ տարածքների այդ վիճակը, բնականաբար, ազդում է զբոսաշրջության վրա, սա էլ իր հերթին տնտեսության վրա է ազդում»,- ասաց բնապահպան Սիլվա Ադամյանը։
Հարակից հրապարակումներ`
- «Սևանա լճի աղտոտվածությունը նվազեցնելու ամենաարդյունավետ տարբերակը՝ կոյուղաջրերի մաքրման կայանի կառուցումն է»
- Սևանա լճում 2022-ին նախատեսվում է իրականացնել 155 հեկտար ջրածածկ ու ջրածածկման ենթակա տարածքի մաքրում
- Սևանա լճի մակարդակն անցյալ տարվա նույն օրվա մակարդակից ցածր է 9 սմ-ով
- Սևանա լճի մակարդակը անցյալ տարվա նույն օրվա մակարդակից ցածր է 10սմ-ով
- Սևանա լիճը հնարավոր է մաքրել «ծաղկած» նյութերից․ գիտնականներն առաջարկում են մատչելի և անվնաս տարբերակ
- Սևանա լճի մակարդակը 7 սմ-ով պակաս է 2020-ի նույն օրվա ցուցանիշից
- Հայ գիտնականները նոր դեղատոմս են առաջարկում Սևանա լիճը ճահճացումից փրկելու համար
- Սևանա լճի մակարդակը իջել է
- «S.O.S. Սևան». Հետ կանչել Սևանա լճից հավելյալ ջրառի վերաբերյալ որոշումը
- Կուսումնասիրվեն Սևանա լճի ափամերձ համայնքների ոչ նյութական մշակութային ժառանգության գոհարները
- Սևանա լճի մակարդակն անցյալ տարվա նույն օրվա մակարդակից ցածր է 3 սմ-ով
- Սևանա լճի մակարդակն անցյալ տարվա նույն օրվա մակարդակից ցածր է 3 սմ-ով
- Սևանա լճի մակարդակն անցյալ տարվա նույն օրվա մակարդակից ցածր է 4 սմ-ով
- Վստահեցնում եմ՝ թիվը, թե որքան ջուր է մտնում Սևանա լիճ, ստույգ չէ․ Ինգա Զարաֆյան
Լրահոս
Տեսանյութեր
Վ.Հակոբյան. Ռուսաստանի հետախուզությունն ասում է՝ գիտենք, ինչ փողեր են գալիս, ում գրպաններն են մտնում