Բաքվի բռնապետը հենց այս պահին էլ մեր դեմ անթաքույց վարում է լայնածավալ հիբրիդային պատերազմ. Վարդան Ոսկանյան
Իրանագետ Վարդան Ոսկանյանը գրում է.
«Բաքվի բռնապետական վարչախմբի մշակույթի նախարարը հայտարարել է, որ ստեղծվելու է «աշխատանքային խումբ» իբր աղվանական հուշարձաններից հայերեն արձանագրությունները և հայկական հետքը ջնջելու համար։
Այս առումով պետք է կրկին հստակորեն արձանագրել, որ Բաքվի բռնապետը հենց այս պահին էլ մեր դեմ անթաքույց վարում է լայնածավալ հիբրիդային պատերազմ։ Դրա բաղկացուցիչներից են տեղանվանական պատերազմը, երբ ադրբեջանական նաև պաշտոնական ԶԼՄ-ներում նույնիսկ Հայաստանի Հանրապետության տեղանունները աղճատվում կամ փոխվում են իբրև թե «ադրբեջանական» տարբերակներով և մշակութային պատերազմը, որի շրջանակներում բարբարոսաբար ոչնչացվում կամ յուրացվում է հայկական նյութական և հոգևոր մշակույթը։
Ընդ որում, նաև այս երկու «մարտադաշտերի» առկայության և դրանցում մեզ հետ պատերազմելու և մեզ ոչնչացնելու մասին բացահայտ կերպով հայտարարում են Բաքվի բռնապետական վարչախմբի այս հարցերով գրեթե բոլոր պատասխանատուները՝ սկսած անձամբ բռնապետից, վերջացրած նրա նախարարներով և գիտության ու մշակույթի կեղծարար «մտավորականությամբ»։
Ընդ որում, այս ամենն արվում է շատ հստակ նպատակով՝ հայկական սրբազան հողի նկատմամբ ամրագրելու Բաքվի բարբարոսական բռնապետության իբր պատմական և մշակութային «լեգիտիմությունը», որը հիմք պետք է հանդիսանա հետագա ծավալապաշտության համար»։
Հարակից հրապարակումներ`
- Բաքվի բռնապետի բացահայտ անհավասարակշիռ այս «ուղերձը» միայն մեզ չէ ուղղված. Վարդան Ոսկանյան
- Ադրբեջանն այժմ ուրիշ տակտիկա է ընտրել. Համլետ Պետրոսյան
- Բաքվի բռնապետը ձգտում է նաև ազատվել Արցախում ռուսական ռազմական ներկայությունից. Վարդան Ոսկանյան
- Բաքվի բռնապետը հերթական անգամ բարբաջել է «Զանգեզուրյան միջանցքի» մասին. Վարդան Ոսկանյան
- Իրանում ստեղծվում է Բաքվի բռնապետի իշխանությանը զուգահեռ մեկ այլ իշխանություն․ Ոսկանյան
- Բաքվի բռնապետին սպառնացող իրանական գործիչների մի պատկառելի հատվածը կազմում են հենց ատրպատականցիները. Ոսկանյան
- Վարդան Ոսկանյան. Հիմա Բաքվի բռնապետը բարբաջում է մեր իսկ հինավուրց հողում
- Ոսկանյան. Իրանը զգուշացրել է Բաքվի բռնապետին, որ «ոչ մի ուղի Իրանի համար փակ չի մնա»
- Բաքվի բռնապետի վրա իրանական նաև պաշտոնական մակարդակում քարոզչական ճնշումը մեծանում է. Վարդան Ոսկանյան
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան