Վարուժան Գեղամյան. Ուշագրավ է, թե ինչ նկարազարդումով է ուղեկցվում Փաշինյանի՝ Թուրքիա այցելելու լուրը թուրքական մամուլում
Պ.գ.թ., թյուրքագետ Վարուժան Գեղամյանը գրում է.
«Թուրքիայի փոխնախագահ Ֆուաթ Օքթայը թուրքական A TV հեռուստաընկերության եթերում հայտնել է, որ ՀՀ դե ֆակտո վարչապետ Նիկոլ Փաշինյանը մարտ ամսին ժամանելու է Թուրքիա՝ մասնակցելու «Անթալյայի դիվանագիտական ֆորումին»։
Հիշեցնեմ, որ ֆորումը կայանալու է մարտի 11-13-ին։
Կարծում եմ, որ ՀՀ դե ֆակտո իշխանության արձագանքը կլինի լղոզված։ Մինչ կտեսնենք պաշտոնական արձագանքը, էական է նաև արձանագրել, որ Հայաստան-Թուրքիա բանակցությունների գրեթե բոլոր մանրամասների մասին մենք տեղեկանում ենք թուրքական կողմից։
Իմիջիայլոց, ուշագրավ է նաև, թե ինչ նկարազարդումով է ուղեկցվում այս լուրը թուրքական մամուլում (տե՛ս կից)»։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան