Տյումենում հայկական առաջին եկեղեցու շինարարությունը շարունակվում է
ՌԴ Տյումենի մարզում, որտեղ ապրում է շուրջ 25000 հայ, կառուցվում է հայկական առաջին եկեղեցին։ Աղոթատան շինարարական աշխատանքները սկսվել են 2019 թվականի սեպտեմբերից։
Եկեղեցու հիմնօրհնեքի արարողությունը տեղի է ունեցել հոկտեմբերի 26-ին՝ Ռուսաստանի և Նոր Նախիջևանի հայոց թեմի առաջնորդ Տեր Եզրաս արքեպիսկոպոս Ներսիսյանի հանդիսապետությամբ։ Այս մասին տեղեկանում ենք Մոսկվայի Հայ Առաքելական Եկեղեցու ֆեյսբուքյան էջից։
Եկեղեցու ատենապետ, բարերար Աբրահամ Հովեյանը հետևում և կազմակերպում է շինարարական աշխատանքները, որոնք անխափան շարունակվում են անգամ համավարակի օրերին։
Եկեղեցու կառուցման համար բեռնատար մեքենաներով Հայաստանից տեղափոխվել է շուրջ 300 տոննա հրաբխային տուֆե սալիկներ։ Ամռան ամիսներին ավարտվել են եկեղեցու արտաքին հարդարման աշխատանքները։ Տեղադրվել են յոթ զանգերն ու գմբեթը։
Այժմ կատարվում են եկեղեցու ներքին հարդարման և հարակից տարածքների բարեկարգման աշխատանքները։
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան