«Փաստ». Գնաճը կարող է ձեռնտու լինել միայն կառավարությանը
«Փաստ» թերթը գրում է.
«Հայաստանում օրեցօր թանկանում են առաջին անհրաժեշտության ապրանքները, ինչպես նաև ծառայությունները: Մարդկանց եկամուտները չեն ավելանում, իսկ ծախսերը մեծանում են մեծ պրոգրեսիայով:
«Աուդիտորների պալատի» նախագահ Նաիրի Սարգսյանը չի բացառում, որ գնաճը կարող է ձեռնտու լինել հենց գործադիրին: «Խնդիրը հարկերի հավաքագրման տիրույթում է: Ներդրումներ, նոր բացվող ճյուղեր, նաև արդյունաբերություն չունենք, հետևաբար՝ հարկերի հավաքագրում չենք ունենում: Մյուս կողմից էլ՝ ունենք անընդհատ աճող պետական պարտք, որը պետք է սպասարկել: Ի՞նչ անել այս դեպքում, երբ տնտեսությունը չի զարգանում, ներդրումներ չկան, երբ քանակի և ծավալի հաշվին հնարավոր չէ հարկերի գեներացում իրականացնել: Այդ դեպքում միակ տարբերակը գնաճի հաշվին հարկերի հավաքագրում իրականացնելն է»,- «Փաստի» հետ զրույցում ասաց Սարգսյանը:
Նա շեշտեց, որ նույնը վերաբերում է ծառայություններին. ի վերջո, արդեն թանկացել են ջուրն ու էլեկտրաէներգիան, շուտով կբարձրանա նաև գազի սակագինը: Մեր զրուցակցի համոզմամբ, այս ամենի հետևանքը, ցավոք, աղքատության խորացումն է լինելու. «Ինձ մոտ հարց է առաջանում՝ միգուցե սակագները բարձրացնելու միակ շահագրգիռ կողմը կառավարությո՞ւնն է, որպեսզի կարողանա այդպիսով հարկեր հավաքագրել:
Այսինքն, փոքր չափաբաժնով բաշխում են ամբողջ բնակչության վրա և հարկերի հավաքագրում են իրականացնում: Այս ամենը, սակայն, բնակչության վրա ունենում է կրկնակի ազդեցություն: Մի կողմից՝ բիզնեսը, որը ավելի շատ է օգտվելու այդ ծառայություններից, իր արտադրանքի կամ ապրանքի ինքնարժեքը բարձրացնելու է, վաճառքի գները՝ ևս, մյուս կողմից՝ բնակչությունը, անձամբ սպառելով այդ ծառայությունները, սկսելու է ավելի բարձր գին վճարել»:
Մանրամասները թերթի այսօրվա համարում
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան