Իրանցի գիտնականները նախագծել են ռադիոակտիվ ջրի մաքրման համակարգ
ԱՄՆ-ի կիրառած պատժամիջոցների անարդյունավետության ֆոնին, Իրանի միջուկային արդյունաբերության ոլորտի գիտնականներին հաջողվել է նախագծել ռադիոակտիվ ջրի մաքրման և այդ ջուրը գյուղատնտեսության մեջ օգտագործվելու համար հարմար ջրի վերածող տեղական համակարգ: Այս մասին գրում է ParsToday-ը։
Ըստ աղբյուրի՝ միջուկային գիտության և տեխնիկայի գիտահետազոտական ինստիտուտի մասնագետները երկրում առաջին անգամ նախագծել են միջուկային թափոնների մաքրման համակարգ: Այս համակարգերը նույնպես ներառված են պատժամիջոցների ցանկում:
Աշխարհում արդյունաբերական կեղտաջրերի մաքրման նման համակարգ արտադրում են միայն ԱՄՆ-ում, Գերմանիայում և Ճապոնիայում, և այսօր Իրանը միացել է այդ երկրներին:
Համակարգն իրականացնում է շրջակա միջազվայրի մաքրություն և մեմբրանային ֆիլտրերի միջոցով ջրի մաքրություն:
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան