Հայաստանում անցկացվում է Ճապոնական ֆիլմերի փառատոն
Հայաստանում մեկնարկել է Ճապոնական ֆիլմերի 15-րդ փառատոնը։ Այս տարի ճապոնական ֆիլմերը ցուցադրվում են Երևանում, Էջմիածնում, Իջևանում և Գյումրիում։ Բոլոր ֆիլմերը ցուցադրվում են ճապոներենով՝ ռուսերեն ենթագրերով։ Մուտքն ազատ է։
Փառատոնի կազմակերպիչն է ՀՀ-ում Ճապոնիայի դեսպանությունը։
Փառատոնը մեկնարկել է փետրվարի 3-ին, կշարունակվի մինչև 24-ը։ Այսօր Երևանում՝
Մոսկվա կինոթատրոն (Կապույտ դահլիճ) երկու ֆիլմ է ցուցադվերվելու. ստոպ-կադր անիմացիոն ֆիլմեր Տակեշի Յաշիրոյից (4 մաս, ժամը՝ 14:00), «Գրեթե հրաշք» (ժամը՝ 18:30):
ԷՋՄԻԱԾԻՆ
Քաղաքապետարանի կինոսրահ (ք. Էջմիածին, Մ. Մաշտոց 0)
Փետրվարի 9, 2022
15:00 Իվանե. անխռովության սուրը
ԻՋԵՎԱՆ
Իջևանի բազմաֆունկցիոնալ համայնքային կենտրոն (ք. Իջևան, Իջևանյան 5)
Փետրվարի 19, 2022
15:00 Փոփ ին քյու
ԳՅՈՒՄՐԻ
«Նարեկ» բարեգործական հիմնադրամ (ք․ Գյումրի, Ղորղանյան 83)
Փետրվարի 24, 2022
15:00 Պատմություն սամուրայական խոհանոցի մասին. իրական սիրո պատմությու