
06.02.2022. Կորոնավիրուսի 2467 նոր դեպք է գրանցվել, մահացել է 7 քաղաքացի
Հայաստանում փետրվարի 5-ին կատարվել է 6640 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 2467 նոր դեպք: Առողջապահության նախարարության հաղորդմամբ, մեկ օրում առողջացել է 2280 հիվանդ, մահվան 7 դեպք է արձանագրվել։ Մահացածներից 2-ը, ըստ առողջապահության նախարարության, ունեցել են կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով:
ԱՆ ներկայացրած տվյալներով, Հայաստանում փետրվարի 6-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 389957 դեպք, որոնցից 350636 առողջացած: Փաստացի բուժում է ստանում 29681 պացիենտ:
Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսի հետևանքով մահվան 8086 դեպք է արձանագրվել: Մահվան ևս 1554 դեպք է գրանցվել, երբ պացիենտներն ունեցել են կորոնավիրուսային վարակ, սակայն, ըստ ԱՆ-ի, մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով:
Համավարակից ի վեր, ըստ պաշտոնական տվյալների, Հայաստանում մահացել է 9640 կորոնավիրուսով հիվանդ։
Ընդհանուր կատարվել է 2778485 թեստավորում։
Հարակից հրապարակումներ`
- 05.02.2022. Կորոնավիրուսի 4032 նոր դեպք է գրանցվել, մահացել է 13 քաղաքացի
- 04.02.2022. Կորոնավիրուսի 4192 նոր դեպք է գրանցվել, մահացել է 12 քաղաքացի
- 03.02.2022. Կորոնավիրուսի 4388 նոր դեպք է գրանցվել, մահացել է 8 քաղաքացի
- 02.02.2022. Կորոնավիրուսի 3956 նոր դեպք է գրանցվել, մահացել է 7 քաղաքացի
- 01.02.2022. Կորոնավիրուսի 3127 նոր դեպք է գրանցվել, մահացել է 5 քաղաքացի
Լրահոս
Տեսանյութեր

Մենք ԵԱՏՄ անդամ ենք, դուք արդեն իսկ ամուսնացած մարդու եք մոտեցել. Մամիջանյանը՝ ԵԽ պատգամավորին