ՍԾՏՀ նախկին գլխավոր քարտուղար. Հայկական ներկայության ոչնչացման նպատակով Բաքվի կողմից աշխատանքային խմբի ստեղծումը մշակութային ֆաշիզմ է
Արցախում հայկական մշակութային ժառանգության դեմ սպառնալիքների վերաբերյալ հայտարարությամբ է հանդես եկել Հայաստանում Հունաստանի առաջին դեսպան, ՍԾՏՀ նախկին գլխավոր քարտուղար Լեոնիդաս Խրիզանթոպուլոսը։ Հայտարարության թարգմանությունը հրապարակված է Հունաստանում ՀՀ դեսպանության ֆեյսբության էջում.
«Բաքվի կողմից վերջին պատերազմի արդյունքում Արցախից գրավված տարածքներում գտնվող հայկական տաճարներում՝ հայկական ներկայության ոչնչացման նպատակով Ադրբեջանի կողմից աշխատանքային խմբի ստեղծումը հանդիսանում է մշակութային ֆաշիզմ:
Քրիստոնեական տաճարների Կովկասի ալբանացիներին պատկանելու պատրվակով այդ խումբը պետք է որոշի, որ տաճարներից պետք է վերացվի հայկական ներկայությունը:
Կովկասի Ալբանական եկեղեցին եղել է ինքնավար եկեղեցի: Այն ստեղծվել է կարճ ժամանակով հինգերորդ դարում և 705 թ-ին ենթարկվել հայկական առաքելական եկեղեցուն: Ալբանական այբուբենը ստեղծվել է Մեսրոպ Մաշտոցի կողմից, ով ստեղծել է հայկական այբուբենը 405 թվականին և միառժամանակ հետո ստեղծել ալբանականը: Հետևաբար անհնարին է, որ Հայկական եկեղեցին իր իսկ օգտին համար օգտագործեր ալբանական տաճարները:
Բաքվի նպատակն է իրականացնել մշակութային ցեղասպանություն, և դրա համար նա պետք է դատապարտվի»։
Հարակից հրապարակումներ`
- Հայկական մշակույթի հետքը ոչնչացնելու խնդիրը կարող է կարգավորվել միայն մեր սրբազան հողի այդ հատվածների վերաազատագրմամբ. Ոսկանյան
- Վանդալիզմ Հադրութում. ադրբեջանցիները հանել են Սպիտակ Խաչ եկեղեցու գմբեթի խաչը
- Ադրբեջանն այժմ ուրիշ տակտիկա է ընտրել. Համլետ Պետրոսյան
- Հուշարձանները ոչնչացնող Ադրբեջանը փորձում է անհիմն մեղադրանքներով քողարկել իր կողմից իրականացված վանդալիզմի դեպքերը
- Ադրբեջանն ընտրվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի զինված բախումների ընթացքում մշակութային արժեքների պաշտպանության կոմիտեի անդամ
- Արարատ Միրզոյան. Արցախի շուրջ 1․500 մշակութային հուշարձաններ, 19․000 թանգարանային նմուշներ վտանգված են
- Ադրբեջանն առաջարկում է Շուշին ընդգրկել ՅՈՒՆԵՍԿՕ-ի «ստեղծարար քաղաքաների ցանցում». monumentwatch.org
- Արցախի հուշարձանների անհետացումը կնշանակի անդառնալի կորուստ մարդկության համար. «Վատիկան Նյուզ»
- Ադրբեջանցիների վանդալիզմի հերթական փաստը
- Արարատ Միրզոյանը ՅՈՒՆԵՍԿՕ-ի Գլխավոր տնօրենի հետ հանդիպմանն անդրադարձել է հայկական պատմամշակութային ժառանգության պաշտպանության խնդրին
- Ադրբեջանցիները Տիգրանակերտի արքայական աղբյուրների պուրակը վերածել են խորովածանոցի. monumentwatch.org
- Ի՞նչ մեխանիզմներով եք հակազդում Ադրբեջանի՝ հայկական հուշարձանները ոչնչացնելու քաղաքականությանը. Լիլիթ Գալստյանը՝ կառավարությանը
- Ադրբեջանցիներն իրենց վանդալիզմով շատ նման են թուրքերին և իսլամիստ ահաբեկիչներին. ռուս փորձագետ
- Դիմել են Պուտինին՝ Ադրբեջանի կողմից հրեշավոր վանդալիզմի պարբերաբար իրականացվող գործողությունների հետ կապված
- 12.07.2021. «Հենակետ». Ադրբեջանը ռեստավրացիայի անվան տակ Շուշիում հուշարձաններից վերացվում է հայկական հետքը
- Ադրբեջանի այս գործողությունները վանդալիզմի դրսևորում են, նպատակ ունեն հայկական ինքնությունից զրկել Շուշիի Մայր տաճարը. ԱԳՆ
- Օկուպացված Շուշիում ադրբեջանցիները վանդալիզմի են ենթարկել ԽՍՀՄ պետական գործիչ Հովհաննես Թևոսյանի հուշարձանը
- ԿԳՄՍՆ-ն դիմել է միջազգային պատկան մարմիններին՝ պահանջելով անհապաղ կանխել մշակութային վանդալիզմը