«Նորդուզից դեպի Հայաստան երթուղու և կովկասյան միջանցքի խնդիրը կլուծվի, տարածաշրջանի տարանցիկ քարտեզն ամբողջությամբ կփոխվի»
Իրանի ճանապարհների և քաղաքաշինության նախարարը Աստարաչայի ռազմավարական կամրջի կառուցումը համարել է Ադրբեջան կատարած իր վերջին այցի կարևոր ձեռքբերումներից մեկը, հավելելով.«Իրանի համար ոչ մի ճանապարհ չի փակվի», գրում է ParsToday-ը։
Ռոստամ Ղասեմին սոցցանցերից մեկի իր անձնական էջում արած գրառման մեջ անդրադառնալով վերջերս Ադրբեջան կատարած այցի արդյունքներին, ընդգծել է տրանսպորտային դիվանագիտության ամրապնդման և այս ուղղությամբ խոչընդոտների վերացման անհրաժեշտությունը։
Նա գրել է. «Աստարաչայի ռազմավարական կամրջի կառուցումը Ադրբեջան կատարած այցի կարևոր ձեռքբերումներից էր, որը Իրանը միացրեց Կովկասին, Ռուսաստանին և Հյուսիսային Եվրոպային: Դա, անշուշտ, լուրջ տեղաշարժ կլինի Իրանի տրանսպորտային դիվանագիտության և միջազգային հեղինակության ոլորտում: Ես խոստացել էի, որ Իրանի համար ոչ մի ճանապարհ չի փակվի».
Ղասեմին հավելել է.
«Նորդուզից դեպի Հայաստան երթուղու և կովկասյան միջանցքի խնդիրը կլուծվի, և շուտով այդ տարածաշրջանի տարանցիկ քարտեզն ամբողջությամբ կփոխվի։ Նրանք, ովքեր չարագործություն են արել այս հարցում, պետք է իմանան, որ մեզ համար ոչ մի ճանապարհ փակ չէ, և իրենց արածն անպատասխան չի մնա»։
Հարևանների հետ հարաբերությունների բարելավումն անփոխարինելի հնարավորություն է բազմաթիվ պոտենցիալ տնտեսական ներուժ ունեցող Իրանի համար, հատկապես պատժամիջոցների պայմաններում, և 13-րդ կառավարության ճանապարհների և քաղաքաշինության նախարարությունը կրկնակի ուշադրություն է դարձրել այս խնդրին՝ տրանսպորտային դիվանագիտությունը ակտիվացնելու համար։
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները