Գեղամ Նազարյան. Առուշի դատն արժանապատվություն ունեցող բոլոր մարդկանց դատն է
ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Նազարյանը գրում է.
«Վաղը՝ փետրվարի ութին, առավոտյան 10։30-ին Վերաքննիչ դատարանի մոտ աջակցենք Առուշ Առուշանյանին, որն ապօրինաբար զրկված է ազատությունից։
Գիտեմ, կասեք, կգայի, բայց գործեր ունեմ։ Իսկ գործերի մասին կհիշեի՞ք, եթե Առուշը ձեր որդին, եղբայրը, ամուսինը կամ մոտ ընկերը լիներ։ Իհարկե, չէիք հիշի։
Առուշը մեր որդին ու եղբայրն է։ Առուշի դատն արժանապատվություն ունեցող բոլոր մարդկանց դատն է։ Հավաքվենք և դատավորին ու նրա տիրոջը հասկացնենք, թե մենք ով ենք։
Հիշեք Հիսուսի այս խոսքերը՝ հիվանդ էի ու բանտի մեջ, սակայն այցի չեկաք ինձ։
Վաղը, 10։30 Վերաքննիչ դատարան։ Նժդեհի փողոց»։
Հարակից հրապարակումներ`
- Պաշտպան. Առուշ Առուշանյանը քաղբանտարկյալ է
- Առուշ Առուշանյանի գործով վաղվա նիստը չի կայանա
- Առուշ Առուշանյան. Մենք չենք պատրաստվում ընկրկել, քաջ գիտակցում ենք, որ դեռևս բազմաթիվ չլուծված խնդիրներ ունենք
- Առուշ Առուշանյանը կմնա կալանքի տակ
- Առուշ Առուշանյանին կալանքից ազատելու մասին որոշումը կհրապարակվի վաղը
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան