Աղիքային վարակների 23, ջրծաղիկի 156 դեպք. Երևանում՝ մեկ շաբաթում
Նախորդ շաբաթվա ընթացքում Երևանում գրանցվել է աղիքային վարակների 23, ջրծաղիկի 156 դեպք, սուր շնչական վարակների 52 դեպք: Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցության ընթացքում հայտնեց Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի ներկայացուցիչը:
Հաղորդվեց նաև, որ անցած մեկ շաբաթվա ընթացքում Երևանում գրանցվել է կորոնավիրուսի 15 հազար 665 դրական դեպք։ Թե դրանցից քանիսի դեպքում է ախտորոշվել «Օմիկրոն» շտամը, հստակ չեն կարողց նշել։
««Օմիկրոնը» շատ արագ է տարածվում, թեթև է ընթանում։ Յուրաքանչյուր պացիենտի մոտ ճշտել կոնկրետ «օմիկրոն» շտամի առկայությունը նպատակահարմար չէ զուտ այն առումով, որ և ծախստար է, և կորցնում է բուն իմատսը, քանի որ արդեն շրջանառվում է և արագ տարածվում»,- ասաց Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի ներկայացուցիչը:
Հարակից հրապարակումներ`
- Որոնք են «օմիկրոն»-ի ամենացավոտ ախտանիշները
- 07.02.2022. Կորոնավիրուսի 1631 նոր դեպք է գրանցվել, մահացել է 12 քաղաքացի
- Բժիշկը նշել է, թե որոնք են «օմիկրոն»-ի տագնապալի ախտանիշները
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան