Քրդամետ կուսակցության հերթական գործիչն է բռնության ենթարկվել Թուրքիայում
Թուրքիայի ոստիկանությունը բերման է ենթարկել քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական» կուսակցության (ԺԴԿ-HDP)՝ Քըզըլթեփեի շրջանային կազմակերպության նախկին համանախագահ Քադիր Ըշըքին։
Ermenihaber-ի փոխանցմամբ՝ Ըշըքի ընտանիքի անդամները հայտնել են, որ ոստիկանները ձեռնաշղթաներ են հագցրել նրան, ֆիզիկական բռնություն գործադրել, ինչի հետևանքով գլուխը վնասվել է, քիթը՝ կոտրվածք ստացել։
Հաղորդվում է, որ Մարդինի Քըզըլթեփեի շրջանում առավոտյան ժամերին բազմաթիվ տներ են խուզարկվել և մի շարք մարդիկ են ձերբակալվել։ Նրանք տեղափոխվել են ոստիկանության շրջանային բաժին։
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին