Իրանի կանայք՝ իսլամական հեղափոխությունից հետո
Իրանի կանանց տնտեսական մասնակցության մակարդակը 2013թ. 12.4 տոկոսից 2018թ հասել է 16.4 տոկոսի: Այս մասին գրում է ParsToday-ը։
Նշվում է. որ կառավարման ոլորտում Իրանի կանանց դերակատարությունը նույնպես աճել է։2017-2021թթ այս ոլորտում կանանց ներկայությունն աճել է 98.4 տոկոսով: 2011-2017թթ. կին դատավորների թիվն աճել է տարեկան միջին հաշվով 3 տոկոսով: Այսօր Իրանում աշխատում է 1900 կին դատավոր: Իսլամական հեղափոխությունից առաջ այդ թիվը հասնում էր 33-ի:
Իսլամական խորհրդարանի ընտրություններում կանանց թեկնածությունն անցած 40 տարիների ընթացքում աճել է 21 տոկոսով:
Իրանում գործող կուսակցություններից 14-ը հիմնադրել են կանայք: Կուսակցություններին ու քաղաքական խմբերին անդամակցում է 15 հազար կին: Պետական կառավարման համակարգում կանանց ներկայությունը 2009թ. 34.64 տոկոսից 2018թ. հասել է 41.67:
Այսօր Իրանի համալսարանների դասախոսների 27 և ուսանողների 52 տոկոսը կանայք են, ինչը չորս անգամ գերազանցում է 1979թ ցուցանիշը:
Իրանի բժիշկների 49 տոկոսը կանայք են:
1988թ Իրանում կար 76952 մարզուհի: Այսօր այդ թիվը կազմում է 1 միլիոն 400 հազար հոգի:
1992թ. Օլիմպիական խաղերին որևէ իրանցի մարզուհի չի մասնակցել: 2016թ խաղերին մասնակցել է ինը մարզուհի: Պարալիմպիկ խաղերին 1992թ մասնակցել է 4 իրանցի մարզուհի, 2016թ՝ 22 հոգի:
1978թ. Իրանում եղել է 11, իսկ 2017թ.՝ 28239 կին գրող:
Իրանի երեք լրատվական գործակալություն , 33 թերթ և 51 լրատվական կայք ղեկավարում են կանայք:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները