Չինաստանն առաջին անգամ աջակցել է ՆԱՏՕ-ն չընդլայնելու մասին Ռուսաստանի կոչին․ Ստոլտենբերգ
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը նշել է, որ Չինաստանն առաջին անգամ միացել է դաշինքը չընդլայնելու Ռուսաստանի Դաշնության կոչին և դա համարում է երկրներին սեփական ճանապարհը որոշելու իրավունքից զրկելու փորձ։ Այս մասին գրում է Ռիա Նովոստին։
Ավելի վաղ միջազգային հարաբերությունների վերաբերյալ համատեղ հայտարարության մեջ Մոսկվան և Պեկինը դեմ են արտահայտվել ՆԱՏՕ-ի հետագա ընդլայնմանը և դաշինքին կոչ արել հրաժարվել սառը պատերազմի դարաշրջանի մոտեցումներից։
«Մենք քննարկել ենք Ռուսաստանի և Չինաստանի վերջին համատեղ հայտարարությունը, որում Չինաստանն առաջին անգամ միացել է Ռուսաստանին՝ կոչ անելով ՆԱՏՕ-ին դադարեցնել նոր անդամներ ընդունելը: Սա փորձ է թույլ չտալ ինքնիշխան պետություններին ինքնուրույն ընտրություն կատարել»,- ասել է ՆԱՏՕ-ի քարտուղարը:
Այդ մասին գեներալն ասել է Լեհաստանի նախագահ Անջեյ Դուդայի հետ համատեղ ասուլիսում: Նրա խոսքով՝ այդ իրավունքն ամրագրված է միջազգային փաստաթղթերում։
«ՆԱՏՕ-ն հարգում է բոլոր երկրների որոշումները՝ դառնալ դաշինքի անդամ, թե՝ ոչ»,- հավելել է նա։
Հարակից հրապարակումներ`
- Բայդենը հայտարարել է Արևելյան Եվրոպա և ՆԱՏՕ-ի երկրներԱՄՆ-ի զորքերի մոտալուտ տեղակայման մասին
- ԱՄՆ-ն և ՆԱՏՕ-ն հաշվի չեն առել Ռուսաստանի սկզբունքային մտահոգությունները, Պուտին
- ՆԱՏՕ-ի առաջնորդները սպառնում են Ռուսաստանին «պատժամիջոցների աննախադեպ փաթեթով».
- ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը հայտարարել է «Հյուսիսային հոսք 2»-ի շուրջ տարաձայնությունների մասին