Վրաստանի ընդդիմադիր կուսակցությունները հակաօկուպացիոն խորհուրդ են ստեղծում
Վրաստանի Գորիի շրջանի Կիրբալի գյուղում՝ օկուպացիոն բաժանարար գծի մոտ, քաղաքական կուսակցությունները հայտարարել են հակաօկուպացիոն խորհուրդ ստեղծելու մասին, գրում է «Ալիք մեդիան»։
Խորհրդի անդամները 4 ընդդիմադիր կուսակցություններ «Միացյալ Ազգային շարժում», «Լելո», «Ռազմավարություն Աղմաշենեբելի» և «Դրոա»-ն են։
Խորհրդի ստեղծման նախաձեռնությամբ հանդես է եկել «Ուժը միասնության մեջ է» հակաօկուպացիոն շարժումը։
Կիրբալի ժամանած քաղաքական գործիչները հատուկ հայտարարություն են տարածել խորհրդի նպատակների ու խնդիրների վերաբերյալ։
Հայտարարության մեջ ասվում է, որ քաղաքական կուսակցությունները քաղաքացիական հասարակության հետ միասին պետք է համախմբվեն օկուպացիայի խնդրի շուրջ և Վրաստանի օկուպացիայի հարցը վերադարձնեն միջազգային կազմակերպությունների օրակարգ։
«Մենք՝ որպես քաղաքական ընդդիմության և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներ, գիտակցում ենք մեր պատասխանատվությունը երկրի և ապագա սերունդների հանդեպ՝ համախմբվելով Հակաօկուպացիոն համակարգող խորհրդի անունից՝ վերադարձնել մեր երկրի օկուպացիան քաղաքական օրակարգ, գործել ակտիվ և կանխել նոր սպառնալիքները, ստիպել պետությանը ձեռնարկել արդյունավետ քայլեր, մեծացնել միջազգային գործընկերների ներգրավվածությունը այս գործընթացում, բարելավել տեղի բնակչության անվտանգությունը և փոխել նրանց դերը դեօկուպացիայի գործընթացում», -ասված է հայտարարության մեջ։
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները