Ռազմագերիներին դիմավորել են ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանն ու Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավարը
Ֆրանսիական կառավարության և ԵՄ միջնորդությամբ ութ հայ ռազմագերիներ վերադարձան հայրենիք։ ՀՀ ԱԳՆ հաղորդագրությունում միաժամանակ նշված է․
«Օդանավակայանում ռազմագերիներին տեղափոխող ինքնաթիռը Ֆրանսիական կառավարության և ԵՄ պատվիրակության կողմից դիմավորում էին ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Անն Լույոն և Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար Անդրեա Վիկտորինը։
Ներկաներին ողջունեց ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանը, ով իր խոսքում բարձր գնահատեց այս հրատապ լուծում պահանջող հումանիտար խնդրի հարցում ցուցաբերած աջակցությունը»։
Հարակից հրապարակումներ`
- Թագուհի Թովմասյանը հայ ռազմագերիների վերադարձի ձգձգման խնդրով դիմել է ԵԱՀԿ գործող նախագահին
- ԱԳՆ. 8 հայ ռազմագերիներ վերադարձան Հայաստան