Հանրաքվեն կապ չունի իշխանություն-ընդդիմություն պայքարի հետ. Դաշնակցական
Դեկտեմբերի 6-ի հանրաքվեն ոչ մի կապ չունի իշխանություն-ընդդիմություն պայքարի հետ: Այսօր Հաղպատում «Այո և Ոչ» հեռուստաշոուի շրջանակներում բնակիչների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց Հ. Յ. Դաշնակցություն կուսակցության անդամ Արթուր Եղիազարյանը, որն «Այո» խմբի կողմնակիցն է:
«Դուք նայեք` ովքեր են կողմ սահմանադրական բարեփոխումներին, ովքեր են դեմ: Կողմնակիցների թվում կտեսնեք անգամ ՀԱԿ խմբակցության մեջ մտնող քաղաքական ուժի, որը իշխանություն չէ, բայց կողմ է: Սա պետական կառավարման մոդելի առաջարկ է ու կխնդրեի, որ չդիտարկեիք ընդդիմություն-իշխանություն պայքար», -հաղպատցիներին ասաց դաշնակցականը:
Նրա խոսքով, ՀՅԴ-ն մշտապես խորհրդարանական կառավարման կողմնակիցն է եղել, բայց չի հաջողվել հասնել դրան: Հիմա կա Դաշնակցության ծրագրային կետը իրականացնելու հնարավորություն, և կուսակցությունն այդ պատճառով էլ պաշտպանում է բարեփոխումների գործընթացը:
«Անկախության 24 տարիների ընթացքում մեր ցանկությունները մնացին օդում, բայց հիմա մեր գաղափարները վերջապես ներկա Սահմանադրությունում ամրագրվեցին: Կյանքն է բերել նման զարգացման: Սա ճկուն ու կառուցողական նախագիծ է», -հավելեց Դաշնակցության ներկայացուցիչը:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին