Կիպրոսում ռուսական ռազմաբազայի տեղակայման վերաբերյալ ստորագրահավաք է սկսվել
Կիպրոսի իրավապաշտպան կենտրոնի ղեկավար Մարիուս Ֆոտիուն երկրի նախագահին խնդրագիր է ուղարկել՝ «Իսլամական պետության» ահաբեկչական խմբավորումներից պաշտպանելու համար կղզում ռուսական ռազմաբազայի տեղակայման վերաբերյալ:
Ռուսական լրատվամիջոցների փոխանցմամբ, միաժամանակ Կիպրոսում այդ հարցի վերաբերյալ ստորագրահավաք է սկսել:
Նախագահին ուղղված դիմումում նշվում է, որ ԵՄ անդամ երկրներից Կիպրոսն ամենամոտն է Սիրիային, այդ պատճառով բնակիչները վախենում են ահաբեկչություններից: Երկրի ղեկավարից խնդրում են Կիպրոսի տարածք հրավիրել ՌԴ ռազմածովային ու ռազմաօդային ուժեր:
«Քանի դեռ ահաբեկիչները պարտված չեն, մեր երկիրը գտնվում է ամենաբարձր ռիսկային գոտում: Մեր բանակին, ավիացիային պետք է ուժեղ ընկերոջ աջակցությունը»,-ասված է դիմումում:
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին